f

Անկախ

Հադրութում ԱԱԾ-ն իմ մարտական ստորաբաժանումը զինաթափեց պատերազմի ամենաթեժ պահին, և ինձ տեղափոխեցին Երևան. ինչո՞ւ, թող պատասխանի Փաշինյանը․ Արթուր Այվազյան (տեսանյութ)


Պետք է հասկանանք դավաճանության պատճառները, ամեն ինչ վեր հանենք, դեռ ոչինչ չի ավարտվել, նոր է սկսվում: Զինվորականն իրեն բարոյական իրավունք չի վերապահում շիրիմներին այցելելու, քանի դեռ այդ վրեժը չի լուծվել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը:

Դիտարկանը, թե բոլորը դավաճանների մասին են խոսում, սակայն անուններ չեն տալիս, նա արձագանքեց. «Հադրութի դեպքերով երկու քրեական գործ է հարուցվել՝ պատերազմական հանցագործությունների էպիզոդներով: Եթե օբյեկտիվ քննութուն ընթանա, գոնե մի դավաճանական դեպք բացահայտվի, կհասկանանք՝ այս ամբողջ շղթան, և թե ինչ տեղի է ունեցել»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, արդյո՞ք հողերը հանձնել է, Այվազյանն արձագանքեց. «Ես դա արդեն համարում եմ անառարկելի փաստ, և եթե ինքը ոչ մի առնչություն չունի այս ամեն ինչին, հետպատերազմյան այս ամբողջ շրջանում ինչո՞ւ չի բացահայտում՝ ինչ տեղի ունեցավ, Եռաբլուրն ինչո՞ւ այսքան լայնացավ, ո՞վ է սրա պատասխանը տալու: Միանշանակ, նա դավաճան է և պատասխան է տալու»,-ասաց նա նշելով, թե Փաշինյանը պետք է հեռանա:

«Ես միանշանակ համոզված եմ, որ Փաշինյանը ոչ միայն պետք է հեռանա, այլև պետք է ենթարկվի պատասխանատվության, և երկրի կառավարումը հրատապ կարգով պետք է անցնի ռազմական ուղղվածության: Քաղաքական գործիչները տանուլ են մեր ամբողջ պետական համակարգի գործունեությունը»,-ասաց նա՝ նշելով նաև, թե դավաճանը միայն Փաշինյանը չէ, կան խորքային պատճառներ:

«Նայեք ժողովրդի թմբիրին: Մի քանի օրից սկսվելու են ավելի մեծ զորավարժություններ, ժողովրդի ձայնը չի լսվում, ոչ ոք դրա մասին չի խոսում: Այս թմբիրից արթնանալ է պետք, և կստանանք այն բանակը, որ մեզ հիմա պետք է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունները նշում են, որ «նախկիններն իրենց գրպանն են գցել Արցախի հարցը», Այվազյանն արձագանքեց. «Եթե նախկինները Արցախը գցեցին իրենց գրպանը, ապա ներկաների ժամանակ Հադրութի օպերացիաների ընթացքում իմ մարտական ստորաբաժանումը ԱԱԾ ուժերով զինաթափեցին պատերազմի ամենաթեժ պահին, երբ ամենակարևոր խնդիրներն էինք կատարում և դիմագրավում էինք հակառակորդի կոնկրետ դիվերսիոն խմբերին: Ինձ զինաթափելով տեղափոխեցին Երևան: Հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին եմ հարցնում՝ ինչո՞ւ»,-ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ բանակը միասնական չի գործել: Դիտարկմանը, թե ասում են՝ ղեկավարում չի եղել, նա արձագանքեց. «Ղեկավարում ինչպես կարող էր լինել, եթե արցախյան հրամանատարությունը հայաստանյան քաղաքական էլիտայի կողմից համարվել է դավաճանների կույտ, իսկ այդ մարդիկ դավաճաններ չէին»,-նշեց նա:

 

Այն դիտարմանն էլ, թե ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է՝ չեն հասցրել պատրաստվել պատերազմին, Այվազյանն արձագանքեց. «Եթե Դավիթ Տոնոյանն իրեն հարգող պաշտպանության նախարար  էր, եթե իրեն հարգող հրամանատար էր, պետք է հենց տեղում օպերատիվ միջոցներ ձեռք առնեին, բանակը գնար բունտի, և երկրի կառավարումը վերցներ իր ձեռքը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում, որ մարտին նորից պատերազմ կլինի, կա՞ նման վտանգ, Այվազյանն արձագանքեց. «Քանի դեռ անգամ Սյունքիում մենք պաշտպանված չենք, այդ ռիսկն ո՞վ կարող է հերքել: Մեր պետական սահմանն ամբողջությամբ խաթարված է, մենք պետական սահման չունենք»:

Արթուր Այվազյան Տեսանյութ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին