Այսօր առաջին անգամ երկար ամիսներից հետո փորձի ենք Օպերային թատրոնում:
Անուշ օպերայի ազգային մեղեդին ասես գրկի սթրեսից դեռ ուշքի չեկած մարդկանց:
Ցավը շատ է, որքան էլ ուրախ ենք մեր թատրոնՏունն ու իրար տեսնելուն:
Մտքումս անընդհատ մտածում եմ իմ խմբի տղաներից հենց այն մեկի մասին, ում բանակ էինք ճանապարհել գալու խոստումով: Սիրուն, բարի, պարտաճանաչ տղայի...՝ անհայտ կորած:
Մեր մեներգչուհի Լիլիթն է մոտենում, դեմքին ժպիտ, ձեռքին կոնֆետ: Բաժանում է բոլորին. «Տղաս երեկ եկավ տուն, պատերազմի օրերին ինչե՜ր եմ քաշել...»:
Վա՜յ, ինչ լավ է՝ լավ լուր ։
Երգչախումբը երգում է. «Համբարձում յայլա յայլա ջան յալլա...: Լա՜վ օրեր յայլա...»:
Թող բոլորը վաղուց տանը չեղածները տուն դառնան:
Նայում եմ իմ խմբրի տղաներին, մտածում որ պետք է գնահատենք կյանքը ու այսօր արցունքը զսպելով նաև շնորհակալություն ասենք ու նույնիսկ շնորհավոր։
Իմ խմբի տղաներից
Alex Khachatryan ու Razmik Daveyan եղել են պատերազմում: Շնորհակալ եմ տղեք:
Շնորհակալ եմ նաև իմ խմբի մյուս այն տղաներին, ովքեր գիշերուզօր կանգնեցին զինվորի թիկունքին՝ Vahagn Stepanyan մյուսներ:
Այսօր ասում եմ ` պատիվ ունեմ ձեր ղեկավարը լինելու:
Մեր սուրբ հողը պաշտպանելը բոլորիս պարտքն է։ Հուսանք, որ մեր սուրբ հողում արդարություն ու սեր կլինի՝ նվիրյալ, հայրենասեր, մերիտոկրատ ղեկավարությամբ, որտեղ յուրաքանչյուր մարդ իր գործը գերազանց է անում։ Այդժամ նաև կհաղթենք։
Հայ զինվոր` շնորհակալ ենք: Մեր քաջ տղեք` մարտիրոսացած, լույս դարձած հավերժ փառք ձեզ, հավերժ իմ, մեր սրտերում