Այսօր մեզանից շատերը՝ անկախ Հայաստանի ղադրն իմացողները ծանր սրտով ենք անդրադառնում ՀՀ Զինված ուժերի՝ մեր բանակի տոնին։ Դժվար է նոր բառեր գրել, որովհետև կարծես թե ամեն բան առանց խոսքի էլ պարզ է. առանց ուժեղ բանակ Հայաստան չկա։ Սակայն դժվար է նաև հավատալ, որ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, որոնք այսօր կփորձեն ջարդել բանակը, զինված ուժերի թիվը կրճատել ու մեզ զրկել պաշտպանվելու հնարավորությունից ու այդքանով հանդերձ կայցելեն Եռաբլուր։
Դժվար է...
Սակայն այս լուսավոր տոնին ուզում եմ հիշենք հետախույզ, կապիտան Վահագն Թումասյանին։ Վահագնը իմ ամենասիրելի ուսանողներից էր, որի հետ նույն լսարանում գտնվելը ինձ համար պատիվ էր. կրթված, ամուր, ու սովորելու անհագ ցանկությամբ այս սպան իմ երազանքի Հայաստանի յուրահատուկ խորհրդանիշներից է։ Երբ հոկտեմբերի 14-ին իմացա, որ Վահագնը հերոսաբար զոհվել է մարտական առաջադրանք կատարելուց, առաջին անգամ պատերազմի մեկնարկից ի վեր իրապես զգացի պատերազմի արհավիրքը։
Լույսերի մեջ մնաս, Վահագն ջան, պարո՛ն կապիտան։
Փառք Հայոց բանակին, հավերժ փառք։