f

Անկախ

Պարտավոր ենք էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար. Ավինյան


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանըը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 29-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած:

Ինչպես մեր բազմադարյան պատմությունը, այնպես էլ մերօրյա իրադարձությունները կրկին ապացուցեցին ազգային բանակի անփոխարինելի դերը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորման գործում: Մեր զինված ուժերի ձևավորումն ինքնին պատմական ոչ-ստանդարտ պայմանի արդյունք էր, երբ բանակը ստիպված էր կայանալու Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Ցավոք, վերջին երկուսուկես տարիներին բանակում իրականացրած մեր բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը, և հայկական բանակը հարկադրված եղավ կենաց-մահու պայքար մղել՝ անհավասար մարտում, սակայն, պահպանելով իր ողնաշարը:

Արցախյան վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության այնպիսի օրինակներ, որ ոչ միայն հիշվելու, այլև դառնալու են ժամանակակից ռազմարվեստի ուսումնասիրության օրինակելի նմուշ: Մեր զինվորների անձնազոհությունը, անելանելի վիճակներում հնարամտությունը, ստեղծարար մտածողությունն ու կոփվածությունը գալիս են փաստելու, որ կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը առկա է, և մեզ մնում է զարգացնել այն ինստիտուցիոնալ տեսանկյունից:

Խոնարհվում եմ մեր նահատակված զինծառայողների հիշատակի առաջ և խորին ակնածանքս հայտնում նրանց ծնողներին ու հարազատներին: Պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին հավաստիացնում եմ, որ կառավարությունը հանձնառու է նրանց խնդիրները ամենաբարձր ստանդարտներով լուծելու հարցում:

Պատերազմի պարտությունը, արդ, ոչ թե պետք է մեզ թևաթափ անի, այլ պիտի դառնա մեր խորհումի, անցյալի սխալները շտկելու ու ապագային նորովի նայելու շրջադարձային կետը: Մենք իրավունք չունենք չապահովելու մեր սխրագործ զինվորների բարեկեցությունը, իրավունք չունենք անտարբերության մատնելու հայրենիքի անձնազոհ պաշտպանների հիշատակը, իրավունք չունենք անուշադրության մատնելու հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներին:

Առաջիկայում պարտավոր ենք հայկական բանակի՝ ռազմադաշտի էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար:

Շնորհավորելով բոլորին և մասնավորապես՝ ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմին ու զինվորներին` մաղթում եմ խաղաղություն և բարի ծառայություն: Դուք եք մեր պետականության հիմնասյունը և ձեր քաջությամբ է չափվում ու չափվելու մեր հայրենիքի անվտանգությունը:

Տիգրան Ավինյան շնորհավորական ուղերձ

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին