f

Անկախ

Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին


Երբեք երկիրը այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող, տագնապեցնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար և այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը՝ իր զգաստացանող, պատգամ բերող խոսքը պետք է ասեր: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով հարցին՝ ինչու նախկինում եկեղեցին քաղաքական հայտարարություններով հանդես չէր գալիս:

Հարցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն ասաց. «Մեր դիրքորոշումներում, համոզումներում որևէ փոփոխություն չկա»:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, նա ասաց, որ եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է:

Հարցին՝ ինչ հետևություններ է արել եկեղեցին, երբ հրաժարականի կոչից հետո, բազմաթիվ քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց, Վեհափառն ասաց. «Մենք որևէ կերպով հորդոր և կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին, և մեր հիմանվորումները ներգրավված են, առկա են մեր խոսքի տեքստում»:

Ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցին ու իշխանությունները նման միջոցառումներին առանձին-առանձին են ներկայանում, նա նախ ճշտեց, թե արդյոք երկրի ղեկավարությունն այսօր եղել է Եռաբլուրում, և երբ ստացավ դրական պատասխան, ասաց, որ տեղեկացված չեն եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում է՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է:

Ի պատասխան հարցի էլ, թե ստեղծված իրավիճակում եկեղեցու մեղավորությունը տեսնո՞ւմ է, Վեհափառը նշեց. «Գիտեք՝ յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել, պետք է այդ մեղադրանքները փաստվեն, հաստատվեն և այն ժամանակ կարելի է խոսել և քննադատել և պատասխանատվության կանչել ընդհուպ նաև եկեղեցու ղեկավարությանը»:

Ինչ վերաբերում է նրան, թե տարբեր հոգևորականներ մեղադրվել են կոռուպցիայի մեջ, Վեհափառը նշեց, որ մեղադրանքներ էին հնչում Նավասարդ Կճոյանի հանդեպ, օրինակ, ինչ է թե նա ավտոմեքենա է նվեր ստացել: Բայց Վեհափառի խոսքով, նա այդ ավտոմեքենան վաճառել է և գումարը նվիրել կարիքավորերին: «Ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ եկեղեցականներն այսօր կարիքավորի աստիճանում իրենց առաքելությունն են իրականացնում անտրտունջ կերպով: Ծանոթացեք մեր եկեղեցականների կյանքին, նրանց կենցաղին»,- ասաց նա:

Գարեգին 2-րդ

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին