f

Անկախ

«Հրապարակ». Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի կողմից մեկ ամսով «հումանիտար միջանցքի» բացումը


«Կառավարությունը ՀՀ քաղաքացիների համար որո­շել է մեկ ամսով բացել իր սահմաննե­րը: 2021 թվականի հունվարի 26-ի հրամանագրի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքա­ցիները կարող են Ռուսաստան մուտք գործել 2021 թվականի փետրվա­րի 1-ից մարտի 1-ը, ներառյալ Հա­յաստանի Հանրապետությունից կամ Բելառուսի Հանրապետությունից՝ օդային անցակետերով, Ռուսաստա­նի Դաշնության պետական սահմա­նով: Իհարկե, կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքների դեպքում:

Հիշեցնենք, որ մինչև հունվարի 27-ը ՀՀ շարքային քաղաքացիները կարող էին ՌԴ մեկնել միայն հա­մապատասխան հիմք ունենալու դեպքում: «Հիմք» նշանակում է՝ «вид на жительство» կամ էլ ընտանիքի հետ վերամիավորում:

Եվ այսպես, ինչո՞վ է պայմանա­վորված ՌԴ-ի բացած այս «հումա­նիտար միջանցքը»: Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՌԴ կառավարության այս որոշման տակ պետք չէ աշխարհաքաղաքական կոնտեքստներ փնտրել, տնտեսա­կան շահեր են: «Սա ՌԴ շահերից բխող քաղաքականություն է, որի նպատակն է՝ խթանել Ռուսաստանի տնտեսությունը: Ռուսաստանը չի կա­րող անընդհատ փակված մնալ, քանի որ ՌԴ մեկնողներն այնտեղ՝ տեղում, խթանում են տնտեսությունը: Իրենց մոտ շինարարություն կա անելու: Եվ բացի աշխատանքները, գնում են ապրանքներ ու ծառայություններ սպառում»,- ասում է քաղաքագետը:

Այդ դեպքում ինչո՞ւ մեկ ամսով: Չէ՞ որ կորոնավիրուսային բռնկումներն ու ալիքները պայմանավորված են մարդկանց ներհոսքներով: Արմեն Բադալյանի խոսքով՝ ՌԴ-ն հիմա իրեն առավել ապահովագրված է զգում, քանի որ համայն Ռուսաստանով մեկ արդեն անցել են «Սպուտնիկ-\/»-ով պատվաստումների: Հայաստանում էլ իրավիճակը կորոնավիրուսի առումով փոքր-ինչ թեթևացել է: «Այս զանգվա­ծային պատվաստումների ֆոնին մեկ ամիս հետո եթե նպատակահարմար գտան երկարացնել՝ կերկարացնեն, որովհետև հիմա պետք է նախնական տեսնեն՝ եթե այլ երկրներից քաղա­քացիներ գալիս են իրենց երկիր, դա ինչ ազդեցություն է թողնում, կորոնավիրուսի հետ կապված ցուցանիշները բարձրանում են, չեն բարձրանում: Տնտեսությանը կնպաստի, թե ոչ: Իսկ մեկ ամիսը բավարար ժամանակահատված է համապատասխան վերլուծություններ իրականացնելու համար»,-կարծում է քաղաքագետը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս կարծում է, որ պատճառները տնտեսական են: Ավելին՝ հիմա ողջ աշխարհում սկսվել է սահմաննե­րի բացման միտում: Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համար սա նաև քաղաքական նշանակություն ունի, ի վերջո, այդ միության կարգախոսն է՝ մարդկանց, ապրանքների, կապի­տալի ու ծառայությունների ազատ տեղաշարժը: Այնուամենայնիվ, չկան աշխարհաքաղաքական այլ նկա­տառումներ: Ոմանք կարծում են, թե սա հումանիտար «միջանցք» է՝ Հայաստանից արտագաղթելու հա­մար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ռուսաստան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին