Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության մասին, նախեւառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարեւոր հարցերի լուծման պարագայում: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը
«Նախեւառաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, եւ եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է խնդրահարույց նաև Ադրբեջանի համար»,-ասաց նա:
Հարցին, թե կա՞ն ռազմագերիների վերադարձի հարցի լուծման միտումներ, ն պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծում, եթե տեսել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»: