f

Անկախ

Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական, առանցքային հարցը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը. ԱԳ նախարար


Որեւէ կոնկրետ նախագիծ հստակեցման առարկա չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ որեւէ բանակցություն չի վարվում ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես, Կարս Գյումրի ճանապարհը բացելու շուրջ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, նախարարն ասաց. «Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական, առանցքային հարցը՝ Արցախի  կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսել են նաեւ համանախագահ երկրները ԱԳ նախարարների մակարդակով»:

Դիտարկմանը, որ եռանախագահողները որեւէ հստակեցում չեն մտցնում Արցախի կարգավիճակի որոշման ժամկետների հետ կապված, Արա Այվազյանն ասաց. «Վստահ եմ, որ հետեւել եք համանախագահների, ինչպես նաեւ այդ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն եւ առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը: Օրերս համանախագահները  հանդիպում են ունեցել, մոտ ժամանակներս մենք իրենց հետ կկապվենք, եւ ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը փակված է, ԱԳ նախարարն ասաց. «Երեկ ես հատուկ ընդգեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության, խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ եւ պարտվողներ: Բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»:

Արցախի Հանրապետություն Արա Այվազյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին