Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանները իրար պաս տալով որոշել են բացասական լույսի տակ ներկայացնել, այն, որ բանակին հորդորել են իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Պարզ ա, բոլորով հավաքվել են, անխելք անխելքի են տվել ու որոշել, թե հիմա ինչ քաղտեխնոլոգիայով էշ-էշ խոսան, որ մի հայախոս ուսապարկին ուղարկեն բխկալու էս թեմայով։
Բայց
Հայերին, Հայաստանի պատմությանը, Հայաստանի հասարակագիտությանը հուզող բնական հարցերը սրա հակառակն են՝ թե ինչու գեներալները իշխանությունը չվերցրին իրենց ձեռքը, որ խուսափեն էս աներևակայելի դավաճանությունից, որի մասին իրենք ներսից հասկանում էին ու գիտեին։
Ինչո՞ւ էս դավաճաններին զինվորականները չգցեցին, որ խուսափեն ավելացող հազարավոր զոհերից, վիրավորներից, անհայտ կորածներից ու հազարավոր քառակուսի կիլոմետրեր զիջելուց։ Ինչո՞ւ գեներալները չտապալեցին էս թրքախոս իշխանությանը, որ Հայաստանի Ազգային ժողովից չհնչեր Շուշիի մասին դավաճանական բխկոցները, ու Հայաստանի գյուղերից բնակիչներին չունեզրկեին ու հըլը մի բան էլ թուրքական փաստաբանության խելքով արդարացնեին տեղի ունեցողը։
Ինչո՞ւ 30 տարվա հաղթած բանակը չուներ դավաճաններից ազատվելու վճռականությունը հանուն պետության, հանուն հայրենիքի, ու շարունակում էր պատվի առնել սրանց։
Այս հարցը պիտի անպայման հաջորդ իշխանությունն էլ ծանրութեթև անի, որպեսզի ապագայում հնարավոր չլինի թուրքատու գործողություններով ջարդել բանակ ու շեղել նրան հայրենիքի պաշտպանության առաքելությունից։