Մարդկությունը պատրաստ չէ հաջորդ համաճարակին, որը կարող է տասն անգամ ավելի վատը լինել, քան ներկայիս կորոնավիրուսային համաճարակը: Այդ մասին Süddeutsche Zeitung- ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք պատրաստ չենք հաջորդ համաճարակին <...> Այս համաճարակն ահավոր է, բայց ապագա համաճարակը կարող է տասն անգամ ավելի վատը լինել», - զգուշացրել է միլիարդատերը:
Միևնույն ժամանակ, Գեյթսն ընդգծել է, որ մարդկությունը պետք է դաս քաղի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից և հետագայում ավելի լավ պատրաստվի նմանատիպ մարտահրավերների:
Ըստ նրա, արդեն COVID-19 համաճարակի ընթացքում զգալի տարբերություն կլիներ ավելի լավ պատրաստման դեպքում:
Այսպիսով, ավելի լավ ախտորոշիչ հնարավորությունները կբարձրացնեին դեպքերի հայտնաբերման մակարդակը և կնվազեցնեին զոհերի թիվը, կարծում է Գեյթսը:
Հունվարի 22-ին Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարեց, որ ստացել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Նա նշել էր, որ պատվաստումից հետո իրեն լավ է զգում: