Իմունոլոգ Իլյա Կուկինը կորոնավիրուսից բուժված քաղաքացիներին նախազգուշացրել է նրանց «ամենախիստ» սխալի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նախազգուշացրել է, որ արդեն նախկին հիվանդները ձգտում են հնարավորինս արագ վերադառնալ հիվանդությունից առաջ ունեցած մարզական արդյունքներին, ինչը կարող է ավելի ծանրաբեռնել օրգանիզմը:
Ըստ նրա, նման որոշումը «անընդունելի» է ու «ծայրաստիճան վտանգավոր»:
«Վիրուսից հետո ձեր իմունիտետը դեռևս թույլ է, ձեր օրգանիզմը դեռևս ի վիճակի չէ այդպիսի ծանրաբեռնվածություն ընդունելուն: Այո, հիվանդությունից հետո շատերը ցանկանում են կրկին զգալ այդ սպորտային մղումը և, իհարկե, սկսում են առավելագույն ջանքեր գործադրել», - հավելել է Կուկինը:
Բժիշկը նշել է, որ օրգանիզմը կարող է էներգիայի պակաս ունենալ, որի մեծ քանակությունը ծախսվել է հիվանդության ընթացքում: Նման իրավիճակը, ինչպես նշում է մասնագետը, կարող է հանգեցնել հետվիրուսային բարդությունների: Իմունոլոգն ընդգծել է, որ ինտենսիվ մարզումներին պետք է աստիճանաբար վերադառնալ:
Ավելի վաղ համաճարակաբանը հայտնել էր, որ ամանորյա արձակուրդները Ռուսաստանում COVID-19 նոր դեպքերի թվի նվազման պատճառ են դարձել:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 100,6 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 72,5 միլիոն մարդ, իսկ ավելի քան 2 միլիոն հիվանդ մահացել է: