Հայկական կանոնավոր բանակը ձևավորվեց 1990-ականների սկզբին՝ Արցախի պատերազմին զուգահեռ։ Ռուզաննա Խաչատրյանի՝ 2011թ․ այս ֆիլմն այդ գործընթացը ներկայացնում է առանձին ջոկատների տարերային ձևավորումից մինչև կանոնավոր բանակի ստեղծումը, 1994թ. զինադադարից առաջ բանակի անցած մարտական ուղին։ Հանրագիտարանային մոտեցմամբ կառուցված ֆիլմի մասնակիցները պատմում են նաև, թե ինչպես ստեղծվեցին առաջին բուժստորաբաժանումը, զինվորական առաջին թերթն ու հեռուստատեսային ծրագիրը, ինչպես ընտրվեց հայկական բանակի օրհներգը։ Անդրադարձ կա նաև ռազմական զվարճալի պատմություններին։
Վերջապես հրապարակվեց հայկական բանակի ստեղծման մասին Ռուզաննա Խաչատրյանի ֆիլմը, որը պիտի եթեր գնար 2011թ․ Հ1-ով, բայց տենց էլ չգնաց ու տենց էլ պարզ չի ինչու։
Ինչ դժվարությունների միջով 0-ից ստեղծվեց բանակը, որ պաշտպանի հայերի իրավունքներն ու ինքնությունը, բայց 30 տարի անց հայտնվեցին մի խումբ դասալիքներ ու ամբողջ աշխատանքը դիտավորյալ ջուրը գցեցին ու քանդեցին այն, ինչի արդյունքում իրանք ընդհանրապես գոյություն ունենալու ու դեռ մի բան էլ իշխանության գալու հնարավորություն էին ստացել։
Ահռելի աշխատանք ա արած ֆիլմի վրա ու համ ահռելի, համ շատ կարևոր պատմություն ա 1 ժամ 15 րոպեում։ Նայեք։