f

Անկախ

Սպորտլանդիա՝ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտների համար


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փետրվար-մայիս ամիսներին հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը։

Միջոցառման անցկացմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը, ինչպես նաև դպրոցահասակների համար ստեղծել տարբեր մարզաձևերով զբաղվելու առումով կողմնորոշվելու պայմաններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 12-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ «Սպորտլանդիա» մրցույթն անցկացվելու է 4 փուլով՝

  1. 1-ին փուլ` հանրակրթական դպրոցներում (փետրվար-մարտ ամիսներին),
  2. 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևանի վարչական շրջաններում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (մարտի 10-30-ը),
  3. 3-րդ փուլ` ՀՀ մարզերում, Երևանում և Ստեփանակերտում (ապրիլի 10-25-ը),
  4. 4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներ` 1-3-րդ դասարանների աշակերտների միջև մայիսի 6-8-ը Գյումրիում, իսկ 4-7-րդ դասարանցիների միջև՝ մայիսի 13-15-ը Վանաձորում:

Մրցույթի համայնքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցն անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև մարտի 1-ը:

«Սպորտլանդիան» անցկացվելու է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում), Երևանի 10 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին) և Արցախի Հանրապետությունում: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտները:

Ներդպրոցական փուլում 1-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվում են առանձին մրցումներ, որոնց արդյունքում ձևավորվում են հավաքական թիմերը․

  • 1-3-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ (1-ին դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 2-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ և 3‑րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ),
  • 4-7-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ) (4-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 5-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 6‑րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ և 7-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ):

Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը տեղերում որոշելու են կազմակերպիչները (համայնքապետարաններ, մարզպետարաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն)։

Մրցույթի 3-րդ՝ ՀՀ մարզային, Երևանի և ԱՀ Ստեփանակերտ քաղաքի փուլին կմասնակցեն ՀՀ համայնքային փուլում 1-2-րդ, Երևանի 10 վարչական շրջաններից 1-ին և Ստեփանակերտից 1-4-րդ տեղերը գրաված թիմերը, իսկ հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզային, Երևանի և Ստեփանակերտի քաղաքային փուլերում 1-ին տեղը գրաված թիմերը:

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կարժանանան հավաստագրերի և գավաթների, 3-րդ փուլի մրցանակակիրներին կհատկացվի նաև մարզագույք, իսկ եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները կստանան հավաստագրեր, մեդալներ, գավաթներ և դրամական պարգևներ՝ մարզագույք ձեռք բերելու համար։ Մարզագույք կստանան նաև հանրապետական եզրափակիչ փուլի 4-12-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցները։

Հայտեր

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլի մասնակցության հայտերը ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի  նախարարություն, իսկ 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն: Մրցույթի 1-ին փուլի անցկացման հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, 2‑րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլի մրցումների ավարտից հետո՝ 5-օրյա ժամկետում, հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով միջոցառման համապատասխան փուլերին մասնակցած հանրակրթական դպրոցների և աշակերտների քանակը:

Հանրապետական եզրափակիչ փուլի մասնակցության նախնական հայտը ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացվում մինչև 2021 թ. մայիսի 3-ը:

ՀՀ ԿԳՄՍ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին