f

Անկախ

Ես Ձեր կողմնակիցն եմ, Վազգեն Մանուկյան, և ուժերիս ներածին չափով, անկախ «ընդդիմության» գործողություններից, կանեմ ամեն ինչ, որպեսզի Դուք ղեկավարեք ժամանակավոր կառավարությունը


Ի պաշտպանություն Վազգեն Մանուկյանի

 

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ոչ բոլորն են ցանկանում տեսնել նրան որպես վարչապետ, բայց բոլորս պետք է տեսնենք նրան որպես մեր առաջնորդ:

Այո, ես ուզում եմ և չեմ թաքցնում դա, որ Հայաստանը ղեկավարի Ռոբերտ Քոչարյանը: Բայց պետք է հասկանալ, որ քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին է Ադրբեջանի ազգային հերոս Նագիթ Փաշաևը, իշխանության փոխանցումը կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում՝ Փաշաևին տապալելով և անցնելով ժամանակավոր կառավարության:

Իսկ ինչ-որ մեկը, բացի Վազգեն Մանուկյանից, այդ ժամանակավոր կառավարությունը գլխավորելու ցանկություն հայտնե՞լ է: Ոչ ոք: Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե ինչ ծանր բեռ է իր վրա վերցրել Վազգեն Մանուկյանը:

Մեր տնտեսությունը ոչնչացված է, մեր բանակը ջլատված ու նվաստացած է, մեր պետական ինստիտուտները փլուզված են՝ կրթությունը, բժշկությունը, գիտությունը, բոլոր ոլորտներում հասել ենք հատակին: Ի լրումն՝ մեր Հողը և մեր ինքնիշխանությունն են վաճառել:
Մենք պետք է երախտապարտ լինենք և գնահատենք մի մարդու, որպիսին Մանուկյանն է, միայն մի բանի համար, որ նա համաձայնել է  վերցնել քայքայված երկրի ղեկը, կարգուկանոն հաստատել և դրանից հետո երկիրը հանձնել վստահելի ձեռքերի՝ դառնալով անկուսակցական և հեռանալով քաղաքականությունից:

Բացի այդ, չի կարելի մոռանալ մի քանի հետաքրքիր հանգամանքներ:

  • Այն տարիներին, երբ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարարն էր, մենք ազատեցինք մեր հողերը, ոչ թե կորցրինք:
  • Լինելով անգամ ընդդիմության մեջ՝ Մանուկյանը երբեք, ոչինչ չի արել ի վնաս պետության, հակառակը՝ միշտ փորձել է համախմբել մեր ազգը:
  • Երբ ձերբակալեցին Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին, Մանուկյանն առաջիններից էր, որ դատապարտեց Փաշինյանի հանցավոր վարչակարգի այդ դավաճանական քայլը և հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի ազատման երաշխավոր:
  • Պատերազմի ժամանակ նա  ՄԻԱԿՆ էր, որ  պահանջեց հեռացնել իշխանությունից Փաշաևին և իշխանությունը հանձնել ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ:

Վերջին հաշվով, մենք բոլորս պարտք ենք Վազգեն Մանուկյանին 1996 թ. համար: Այն ժամանակ նա առաջինն էր, որ ձեռնոց նետեց Փաշինյանի հանցավոր վարչակարգի նախահորը՝ ԼՏՊ-ի հացավոր վարչակարգին: Այն ժամանակ նա հաղթեց, բայց նրանից գողացան հաղթանակը: Եվ, իմիջիայլոց, հենց այն անձանց օգնությամբ, որոնք հետագայում տապալեցին ԼՏՊ-ին (ես նկատի ունեմ Վազգեն Սարգսյանին):
Եվ, վերջապես, վերջին հանգամանքը. ժամանակավոր կառավարությունը շատ բան կարող է անել, ինչը ի զորու չէ կայուն կառավարությունը, օրինակ՝ արգելել աղանդները, օտարերկրյա  օկուպացիոն կազմակերպությունները, ընդունել մի շարք առանցքային, բայց ոչ այնքան հանրաճանաչ բարեփոխումներ:
Ես Ձեր կողմնակիցն եմ, Վազգեն Մանուկյան, և ուժերիս ներածին չափով, անկախ «ընդդիմության» գործողություններից, կանեմ ամեն ինչ, որպեսզի Դուք ղեկավարեք ժամանակավոր կառավարությունը:

Միքայել Գ.

t.me/ArmenianPatriots/636

Վազգեն Մանուկյան Հայրենիքի փրկության շարժում վարչապետի հրաժարական

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին