ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ խորհրդարանի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը: Ջերմություն ունենալու դեպքում հորոդորում են դիմել բժշկի ու արգելվում է նրա մուտքը ԱԺ:
Բացի դա յուրաքանչյուր հարկում ալկոգել կա տեղադրված, հիգիենայի կանոնները պահպանելու համար:
Այս պահի դրությամբ կորոնավիրուսի մուտքը ԱԺ կանխելու համար այլ միջոցառումներ չեն ձեռնարկվում: