f

Անկախ

Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․politik.am


Մեր նախորդ հրապարակումներերից մեկում գրել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նպատակ է ունեցել օրինական ճանապարհով «գահընկեց» անել Նիկոլ Փաշինյանին և նրա փոխարեն զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այս գործընթացին Արարատ Միրզոյանը սկիզբ էր դրել դեռևս 2019  թվականին, երբ գործուղղվել էր Ազգային Ժողով։ Տեղում Արարատ Միրզոյանը կարողացել էր ձևավորել իրեն հավատարիմ պատգամավորների թիմ, որը բաղկացած է եղել մոտ 20 իշխանական պատգամավորից։ Արարատ Միրզոյանը, ըստ մեր տեղեկությունների, որոշակի պայմանավորվածություններ է ունեցել նաև խորհրդարանական ընդդիամդիր ուժերի հետ, որոնք պետք է սատարեին իր այս նախաձեռնությանը, իսկ դրա փոխարեն իշխանությունը նրանց հետ կկիսվեր։

Գործը գլուխ բերելու համար Արարատ Միրզոյանը Երևանում վարձակալել էր բնակարան, որտեղ տեղի էին ունենում իր ձևավորած թիմի անդամների հանդիպումները։ Այս կերպ միրզոյանականները փորձել են հեռու մնալ հատուկ ծառայությունների տեսադաշտից։

Մեր տեղեկություններով, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանն Արարատ Միրզոյանի որոշ մտադրությունների մասին տեղեկացել է, տեղյակ է եղել նաև վարձակալված տան մասին ու հորդորել է ԱԺ նախագահին խաղեր չտալ, որից հետո առժամանակ փաշինյանափոխության պլանը սառեցվել է։ Պատերազմն էլ իր հերթին է գործընթացը հետ գցել։

Հենց Արարատ Միրզոյանի այս պլանն է պատճառը եղել, որ պատերազմից անմիջապես հետո նա թիրախավորվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ըստ էության Փաշինյանը կարողացավ Տիգրան Ավինյանի ձեռամբ կազմակերպված տեղեկատվական արտահոսքի միջոցով չեզոքացնել Արարատ Միրզոյանին։ Պատերազմի խայտառակ պարտությունից հետո Արարատ Միրզոյանի ծեծն էլ կարծես օդից ընկած նվեր լիներ Փաշինյանի համար ու հիմա անվտանգության նկատառումների անվան տակ նա մեծացրել է ԱԺ նախագահի թիկանզորը ու ըստ էության առավել վերահսկելի դարձրել նրան։

Այս պահին Փաշինյանը ըստ էության կարողացել է լիարժեք չեզոքացնել Արարատ Միրզոյանին, քանի որ վերջին իրադարձություններից հետո նրա հետ անգամ իր «թիմի» 20 պատգամավորները չեն շփվում։ 

Նիկոլ Փաշինյան Արարատ Միրզոյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին