f

Անկախ

Գևորգ Ղարիբյան. «Հասունացել էր ժամանակը` այս հաղթանակը կերտելու և չեմպիոնի կոչումը նվաճելու»


Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ դյուցազունները 2-ական ոսկե և 2-ական բրոնզե մեդալներ նվաճեցին:

60 կգ քաշային կարգում աշխարհամասի ուժեղագուն մարզիկի տիտղոսը նվաճեց 26-ամյա Գևորգ Ղարիբյանը: Եզրափակչում հայ մարզիկը պատվաբեր հաղթանակ տոնեց Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալի հետ պայքարում՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Գևորգն այս կոչման արժանանալու համար դժավարություններով և փորձություններով, բայց և հաստատուն քայլերով ճանապարհ է անցել, ինչի մասին և պատմում է Անկախի հետ զրույցում:

-Շնորհավորում են աշխարհամասի կարևորագույն ստուգատեսում առաջինը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

Շնորհակալ եմ: Լավ նախապատրաստական շրջան էի անցել. մարզիչներիս հետ մարզումային գործընթացը ճիշտ կազմակերպելով՝ մարտական տրամադրված մոտենալով  առաջնությանը: Եվ կարողացա հաջողության հասնել: Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ  ըստ պլանավորածի. կարողացա հաղթել՝ իմ ազգին ուրախություն պարգևելով:  Մեծ արձագանք ստացա՝ եզրափակչում թուրք ըմբիշին հաղթելով: Դրա համար անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իմ կողքին էին այն ժամանակ, երբ շատ լուրջ խնդիրներ ունեի,:

- Մեկը մեկից տպավորիչ հաղթանակներ տոնեցիք` պարտության  մատնելով բուլղարացի, ադրբեջանցի, էստոնացի մարզիկներին. որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք:

-Ադրբեջանցի մարզիկի հետ  գոտեմարտին շատ լուրջ էի տրամադրվել. սկզբունքային էր ինձ համար այդ պայքարը: Ունեի նպատակ՝ ամեն գնով հաղթելու: Վերջինս ոչ սպորտային վարքագիծ դրսևորեց գորգի վրա. շատ էր հարվածում, ճիշտ չէր իրեն պահում: Կարողացա մաքուր հաղթանակի հասնել՝ 8:0 հաշվով: Դրանից հետո հասկացա, որ մոտ եմ չեմպիոնությանը, ոսկե մեդալին, որը կյանքիս երազանքներից է:

Կար լարվածություն ու պատասխանատվություն եզրափակիչ գոտեմարտից առաջ: Նույն նպատակն ունեի նաև թուրք մրցակցի հետ պայքարում. պետք է ամեն ինչ  մի կողմ դնեի, ողջ ուժերս ներդնեի այդ հաղթանակին հասնելու համար: Համառ պայքար ստացվեց: Նշեմ, որ թուրք ըմբիշը բավական լավ մարզիկ է՝ տիտղոսակիր, փորձառու  և պատրաստված:

-Կա՞ պատսխանատվություն, երբ մեր երկիրն ու հայոց եռագույնը ներկայացնում եք միջազգային հարթակում:

-Միանշանակ կա մեծ պատասխանատվություն.  իմ մարզիչների, ընտանիքի, մարզական ընկերների, հայրենակիցների հույսերը պետք է արդարացնեի հատկապես այս ստուգատեսում:

Վնասվածքների և տարբեր խնդիրների պատճառով վերջին տարիներին չէր հաջողվում հաջողություն գրանցել: Այս անգամ ճիշտ մոտեցա, լավ տրամադրված իմ մարզիչների հետ: Պատասխանատվությոնը մեծ էր, որովհետև եկել էր, հասունացել էր պահն ու ժամանակը իմ խոսքն ասելու, այդ հաղթանակը կերտելու և մեդալ նվաճելու: Ես ավելի շուտ պետք է լուրջ հաղթանակների հասնեի: Կարևոր էր ինձ համար, որ ամեն բան ստցավեց: Սա դեռ սկիզբն է. մեծ նպատակներ ունեմ սպորտում:

-Օդնավակայանում Ձեզ մեծ շուքով դիմավերցնին. երկրպագուները և բազմաթիվ մարդիկ եկել էին շնորհավորելու և հաղթանակի բերկրանքը կիսելու:

-Զգացողություններն անբացատրելի են:  Ժամանելով Երևան՝ զգացի, թե որքան ուրախ են ոչ միայն հարազատներս, ընկերներս, մտերիմներս, այլև ողջ հայությունը: Բոլորը երջանիկ և հպարտ էին և մեծ ոգևորությամբ եկել էին մեզ դիմավորելու:  Դրանից հետո  հասկացա, որ ավելին պետք է անեմ, նոր բարձունքներ նվաճեմ, որպեսզի կարողանամ միշտ ուրախություն պարգևել իմ ժողովրդին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ լուսաբանում են մեր ելույթները,  ապրումները ներկայացնում են`էլ ավելի ոգևորելով: Ամեն ինչ անելու ենք հայոց եռագույնն ամենավերևում ծածանելու, մեր հայրենակիցներին նման պահերով ու հաղթանակներով ուրախացնելու համար:

-Կարևոր է նաև, որ Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 4-րդ տեղը:  Մեկդ մյուսի ելույթներով ոգևորվու՞մ եք:

- Հավաքականի տղաներով գնացել էինք հաղթելու: Մեր թիմում, ջերմ, համերաշխ, ընտանեկան մթնոլորտ է: Միայն սպորտով չի սահմանափակվում մեր ընկերությունը: Մենք երկար տարիներ միասին ենք, մեկս մյուսի  նկատմամբ սրտացավ: Մեծ ուրախություն էր, որ կարողացանք մեդալներ նվաճել: Մենք ունենք հզոր թիմ: Մեր հավաքականի բոլոր տղաներն արժանի են հաղթանակի և պատրաստ են մեդալներ նվաճել ու բարձր պահել երկրի պատիվը: Շնորհավորում եմ ընկերներիս՝ բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանին, Կարապետ Չալյանին և ոսկե մեդալակիր, անպարտելի Արթուր Ալեքսանյանին նվաճած  մեդալների համար:

-Ձեր օրինակով ապցուցում եք, որ անհնարին ոչինչ չկա և դժվարություններ հաղթահարելով` կարելի է հասնել նպատակների իրագործմանը:

-Պետք է չհանձնվել և առաջ շարժվել: Եթե տեսնում ես քո երազանքը, ապա պետք   է  ոչնչի առաջ կանգ չառնել և համբերատար գնալ երազանքի հետևից ՝ուշադրություն չդարձնելով կողմնակի կարծիքներին:  Շատ դժվարություններ կան այդ ճանապարհին, որոնք հարկավոր է հաղթահարել, զրկանքների միջով անցնել, շատ բաներից հետ ընկնել, բայց այդ ամենի դիմաց՝ հասնել երազանքին:

Ուսի 2 ծանր վիրահատություն եմ տարել, բժիշկն անգամ հույս չէր տալիս, որ կկարողանամ հետագայում մազրվել, թեև խոստացել  էր ամեն ինչ անել, սակայն ոչինչ չերաշխավորելով: Անգամ առօրյայում չէի կարողնում ոչինչ անել, ուր մնաց թե մտածեի մարզվելու մասին. շարժումներս սահմանափակ էին: 4 տարի շարունակ ծանր ապրումներ եմ ունեցել`վիրահատություններ, վերականգնողական շրջան և չնահանջելով գնացել եմ մինչև վերջ:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

Այս հաղթանակն ինձ տվեց մեծ հույս, որ պետք է առաջ շարժվեմ, չբավարարվեմ ձեռք բերվածով: Սա սկիզբը պետք է լինի հետագա  հաջողությունների: Ամեն բան անելու եմ, որ օլիմպիական ուղեգիր ձեռք բերեմ: Այժմ օլիմպավանում մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների`առաջիկայում կայանալիք վարկանիշային մրցաշարում հանդես գալու նպատակով:

Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպայի առաջնություն ոսկե մեդալ Գևորգ Ղարիբյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 60-ամյա կին է
ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի, Արթուր Վանեցյանի գործերի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման121 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121 մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47552 է, մահվան դեպքերինը՝ 1223
Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքիշխանության անշրջելիությունը. ԱԺ նախագահ
Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ, թե ի՛նչ ենք արել. «Ժառանգություն»
Ալիեւի հայտարարությունը շատ հուզական էր. Մնացականյանը չմեկնաբանեց այն
«Դոսյե»-ի զեկույցում նշված փաստերով քննություն արդեն սկսվել է. ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ից Ջավախք հուղարկավորության եկած տղամարդը վարակված էր COVID 19-ով
Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. Արմեն Սարգսյան
ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է. Արգիշտի Քյարամյան
«Մենք առավել քան պատրաստ ենք». ԱԳ նախարարը՝ առանց նախապայմնների բանակցությունների մասին
Երկրի անկախությունն ու ազատությունը սկսվում է անհատի անկախությունից ու ազատությունից. Աննա Հակոբյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ
Ցանկացած պետության հաջողության հիմքում շարունակականությունն է և ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելը. Սերժ Սարգսյան
Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան
Երևանի` ոչնչով չարդարացված սպասողական, կրավորական պահվածքը խրախուսում է Էրդողանին. «Վերնատուն»
Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները. Գարեգին Բ
Նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր պանթեոն
Մեր ժողովրդի ազատությունը և ապագան ազգային բանակի ձեռքին է
Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները փաստում, վերահաստատում են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի մասին
Արցախի նախագահը մասնակցում է ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքին, նա լուսանկար է հրապարակել
Ողբերգական վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա 2 զոհ, 7 վիրավոր
Ավելին
Ավելին