ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 147 հազար մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Հանրապետությունում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 25.298.405-ի: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1758 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում, COVID-19-ից հիվանդների շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 421 հազարը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն կարանտին էր մտցրել արտերկրից ժամանողների համար: