Երեքշաբթի՝ հունվարի 26-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացնում է «Хабр аль-аджиль» լրատվական պորտալը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է երկնքում թիրախ խոցել, հետ մղել Եմենի «Անսար Ալլահ» արմատական շարժման ապստամբների օդային հարձակումը, որոնք պարբերաբար գնդակոծում են թագավորության քաղաքները:
Եմենի կոալիցիան դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել միջադեպի կապակցությամբ:
Սա Սաուդյան Արաբիայում առաջին նման միջադեպը չէ: Անցյալ տարվա նոյեմբերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները պայթյուն էին իրականացրել Ջիդդա քաղաքի ռազմական գերեզմանատանը:
Հարձակման արդյունքում վիրավորվեցին մի քանի եվրոպացի դիվանագետներ, ովքեր ներկա էին Առաջին աշխարհամարտի ավարտը նշելու արարողությանը: