f

Անկախ

Տեղի է ունեցել Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի առաջին նիստը


Հունվարի 25-ին տեղի ունեցավ Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի անդրանիկ նիստը։ Ներկա էին Խորհրդի անդամներ Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Գևորգ Բաղդասարյանը, Արմեն Մարուխյանը, Եղիազար Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանը: Նիստին մասնակցում էր նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: 

Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվեց՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից՝ նրա անդամների ձայների մեծամասնությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

Ռեկտորը հակիրճ ներկայացրեց Ակադեմիայի 2020 թվականի գործունեության մասին հաշվետվությունը՝ անդրադառնալով իրականացված գործունեության հիմնական ուղղություններին: Խորհրդի անդամները հաշվետվությունը միաձայն ընդունեցին ի գիտություն: Խորհուրդը հաստատեց նաև «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը: 

Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին Արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2021 թ. ուսուցման ծրագրերը:

Արդարադատության ակադեմիա

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին