Սեւանը բնության եզակի օբյեկտ է, որը ոչ միայն հանգստի կենտրոն է` տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով, այլ նաեւ քաղցրահամ ջրի կարեւոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը: Այս մասին գրել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը` իր Instagram-ում տեղադրելով լճի պատկերը տիեզերքից:
«Սեւանա լիճը հաճախ Հայաստանի «ջրային մարգարիտ» են անվանում, քանի որ այն ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը` մոտ 100 մետր: Սեւանը բնության եզակի օբյեկտ է, որը ոչ միայն հանգստի կենտրոն է` տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով, այլ նաեւ քաղցրահամ ջրի կարեւոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը»,- գրել է նա: