Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 18241 նոր դեպք: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում բուժվել է 23 798 հիվանդ, մահացել է 564-ը:
Համաճարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 3 756 931 բնակչի մոտ: Վերականգնվել է 3.174.561 մարդ, մահացել է 70.482 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գարնանը Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը կկրճատվեն:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 98 միլիոնը։