f

Անկախ

Արդյո՞ք տարածաշրջանում նոր տրանսպորտային կապերի կառուցումը կանդրադառնա հայ-իրանական սահմանային տեղաշարժի վրա. Tehran Times


Իրանական Tehran Times թերթում լույս է տեսել հոդված, որում հեղինակը խոսում է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Արցախյան պատերազմի և դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորված նոր աշխարհակարգի մասին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմն ավարտվեց այն ժամանակ, երբ երկու երկրները նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Եռկաողմ հայտարարության կնքմամբ ավարտվեց ավելի քան 6 շաբաթ տևած պատերազմը, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց երկու կողմերից էլ, ինչպես նաև առաջ բերեց նոր մտահոգություններ Լեռնային Ղարաբաղի ապագայի և ավելի լայն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վերաբերյալ», - ասված է հոդվածում:

Չնայած նոյեմբերյան գործարքը, ըստ հոդվածագրի, ողջունելի է տարածաշրջանի երկրների կողմից ՝ որպես դրական տեղաշարժ խաղաղության և անվտանգության ապահովման գործում, այնուամենայնիվ այն տարածաշրջանի որոշ երկրներում տարակուսանք և մտահոգություններ է առաջացրել, որոնք պետք է հնարավորինս արագ լուծվեն:

Վերոնշյալ համաձայնագրով Հայատանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին դադարեցնել կրակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը և Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահ առաքելություն տեղակայել: Բացի այդ, ըստ համաձայնագրի, որոշվել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ կառուցել Հայաստանի հարավային հատվածով:

Խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին` հեղինակը նշում է, որ հայտնի չէ, թե նոր տրանսպորտային կապերը որտեղ և երբ են հաստատվելու. «Արդյո՞ք դրանք կկառուցվեն Հայաստանի հետ Իրանի սահմանի մոտ: Եթե այո, ապա դրանք ինչպե՞ս կանդրադառնան Իրանի և Հայաստանի միջև սահմանային տեղաշարժի վրա»:

Հոդվածագրի պնդմամբ, այս անորոշությունն իրանցի պաշտոնյաների նկատմամբ հասարակական կարծիքի ճնշման պատճառ է դարձել: Բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են մեղմել մտահոգությունները` ասելով, որ Իրանի կառավարությունը կպաշտպանի երկրի ազգային շահերը:

Կիրակի երեկոյան Բաքու հասնելուն պես, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարանցիկ ուղիներին վերաբերվող հարցերը:

Այցելության ընթացքում Զարիֆը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որոնց հետ քննարկել է  արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ճանապարհներին վերաբերվող հարցեր, նշել է հոդվածագիրը:

Հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը` հոդվածագիրը նշել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Հայտարարության մեջ նշվել է, որ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են բացվել, այդ թվում` տրանսպորտային և տարանցիկ միջանցքների զարգացման հեռանկարներ:

Իրան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին