Կորոնավիրուսային համաճարակն առաջացրել է վերջին 90 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական վատթարագույն ճգնաժամը: Այդ մասին նշվել է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և հեռանկարները» զեկույցում: Գրում է Gazeta.ru-ն։
Զեկույցի համաձայն՝ համաշխաշխարհային ՀՆԱ-ն 2020 թ.-ին նվազել է 4.3% -ով, ինչը ամենամեծ անկումն է Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանից ի վեր:
Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային արտադրությունը 2021 թվականին կվերականգնվի 4,7%:
ՄԱԿ-ում կարծում են, որ համաճարակն ամենից շատ հարվածել է զարգացած երկրներին, քանի որ եվրոպական շատ երկրներ և ԱՄՆ որոշ նահանգներ համաճարակի սկզբում ընդունեցին խիստ սահմանափակող միջոցներ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ անցած 2020թ․ ծայրահեղ աղքատության համաշխարհային մակարդակը 22 տարվա մեջ առաջին անգամ աճել է: