РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ավելացնել աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Պատվաստանյութերի արտադրության կարողությունը ամբողջ աշխարհում պետք է զգալիորեն բարձրացվի, լիցենզիաները հասանելի լինեն և պետք է ապահովվի պատվաստանյութերի մատչելիությունը», - նշել է Գուտերեշը:
Պատվաստանյութը համաշխարհային հանրային բարիք է, ասել է նա: Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել ավելի մեծացնել COVAX –ի մեխանիզմի ֆինանսավորումը՝ ամբողջ աշխարհն ընդգրկելու համար:ծշ
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում երկիրը Ռուսաստանից ակնկալում է 24 միլիոն դոզա Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ: