Նարգիլե ծխելը շատ ավելի բացասական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, քան սովորական ծխախոտ ծխելը: Այդ մասին «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ 45 րոպե նարգիլե ծխելիս մարդը ներշնչում է ճիշտ այնքան վնասակար նյութեր, որքան մեկ ու կես տուփ ծխախոտ ծխելիս:
«Մենք ծխի հետ միասին ներշնչում ենք այրման միկրոմասնիկները, իսկ ներշնչման ընթացքում թոքերում տեղի է ունենում միկրոայրվածք ...ինչը հետագայում կարող է թոքերի քաղցկեղի հանգեցնել», - պատմել է Մյասնիկովը։
Բժիշկն ընդգծել է, որ անվտանգ ծխել գոյություն չունի: Խողովակներն ու սիգարները նույնպես վնասակար են օրգանիզմի համար: Բերանում այրման միկրոմասնիկները կարող են առաջացնել բերանի խոռոչի ուռուցքաբանություն:
Ավելի վաղ Մյասնիկովը հայտարարել էր, որ ծխելը կարող է հանգեցնել մարդու օրգանիզմում թրոմբների առաջացման: