f

Անկախ

Դիսկուրսը և մեր հիմնական պրոբլեմը


Իշխանության մեջ հայտնված մարդկանց անհասկանալի խումբը պնդում է, որ մեր հիմնական պրոբլեմն ընդդիմությունն է․ այ եթե նորմալ ընդդիմություն լիներ, ապա իրենք ավելի լավը կլինեին ու աթափ կերպով երկիրը կկառավարեին: Ընդդիմությունն իր հերթին հայտարարում է, որ մեր երկրի հիմնական պրոբլեմը ժողովուրդն է, այ եթե սթափ ժողովուրդ ունենայինք, ապա մարդիկ էյֆորիայի մեջ չէին ընկնի ու նման իշխանություն էին ընտրի:

Ինչպես տեսնում ենք, բոլորը մեկ հարցում համաձայն են, խնդիրն մարդկանց մտածողությունն է. և իշխող անհասկանալի խմբը, և նրանց ընդդիմությունը, և առհասարակ մարդկանց, այսինքն ժողովրդը շեշտը ինչ-որ մտածողության գերին են:

Ինչպես հայտնի է, հավաքական միտքը տարբեր մտքերի հավաքույթն է, որոնց հոսքն անվանում են դիսկուրս՝ խոսույթը, այսինքն ինչի մասին են խոսում, ինչպես են խոսում ու ինչ լուծումներ են տեսնում: Պարզեցրեցինք խնդիրը, մեր պրոբլեմը դիսկուրսն է՝ խոսույթը:

80-ականների վերջից մեև խոսույթի հիմնական թեմաներն են Արցախի խնդիրը, հետո դրան գումարվեց անկախության հարցը ու մշտապես այդ ամենի միջով կարմիր թելի պես անցնող սոցիալական արդարության խնդիրը: Հանրային-քաղաքական այդ դիսկուրսի ապոգեյն էր էքզիստենցիալ՝ գոյաբանական հարցադրումը. ո՞վ է մեղավորը:

"Ո՞վ է մեղավորը" հարցադրումը հայկական քաղաքական կյանքի բոլոր ընտրությունների ու քաղաքական կյանքի հիմնական հարցադրումն է։ 80-ականների վերջից մենք պարբերաբար մեղավորներ ենք փնտրում։ Մեղավորները պարբերաբար փոխվում են։ Ով ամենաուժգինն է մեղադրում, նա դառնում է ժողովրդի առաջնորդը։

Ցանկացած իրդրությունում կան մեղավորներ և հիմնական մեղավորը, բնականաբար, որոշումներ ընդունողն է։ Մեղավորներին պետք է պատժել, դա քննարկման ենթակա չէ, սակայն մեղավոր փնտրելը չի կարող դառնալ մի ողջ ժողովրդի քաղաքական ու հասարակական կյանքի միակ բովանդակությունը։ Երբ "ո՞վ է մեղավոր" հարցադրումը փոխվի մեկ այլ հիմնարար հարցադրմամբ․ "ի՞նչ անել", ապա դրանով փոխվում է դիսկուրսի՝ խոսույթի ողջ բովանդակությունը։

"Ինչ անելը" ինտելեկտուալ աշխատանք է պահանջում և դրանով քչերն են ցանկանում ու կարողանում զբաղվել։ Պատկերացրեք, պետք են ուսումնասիրություններ, գրաֆիկներ, մեթեդոլոգիա, թիմ, կադրեր, կարգապահություն, ձանձրալի քննարկումներ ու լիքը անհետաքրքիր բաներ, իսկ "ով է մեղավորը"-ը ոչինչ չի պահանջում, ոչ խելք, ոչ մեղք, 2018 թիվը մեզ վկա։

Դիսկուրսի փոփոխությամբ նոր ազգեր ու պետություններ են ձևավորվում, ապրելակերպ ու աշխարհընկալում է փոխվում, քաղաքակրթություններ են մեռնում ու ծնվում։ Մի խոսքով, էներգիա ու առողջ արկածախնդրություն է պետք։

Իսկ "ով է մեղավոր" հարցադրմամբ, ոչինչ չի կառուցվում, ընդամենը պետք է մի բիջ և նրա ետևում կանգնած մասովկա, բայց անկումն անխուսափելի է, ճիշտ է մաշեցնող ու դրա մեջ էփվողների համար աննկատ։

Հայաստանի այսօրվա էքզիստենցիալ խնդիրը դիսկուրսի փոփոխությունն է, կարո՞ղ ենք դա անել, թե՞ ոչ։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում ընդդիմություն իշխանություններ

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
Ավելին
Ավելին