f

Անկախ

Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ․ Մարինե Սուքիասյանը՝ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու քննարկման մասին


Լ. Մակունցին և Վլ. Կարապետյանին համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ուկրաինայում դեսպան նշանակելու լուրերը, ավելի շատ նման են գործակալական սյուժեներով ֆիլմերի, քան դիվանագիտական քայլերի։

Ամիսներ առաջ Գ. Իսագուլյանը հրապարակային հայտարարում էր, որ Մակունցը առանցքային դերակատարում է ունեցել  Վրաստանի տարածքով Հայաստան խոշոր ֆինանսական միջոցներ տեղափոխելու գործում՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու և «հեղափոխոություն» անելու համար։

Լ. Մակունցը համարվում է նաև Փաշինյանի ընտանիքի մերձավոր բարեկամներից մեկը, գրեթե «ընտանիքի անդամ», և տիրապետում է բավական ծավալի փակ ինֆորմացիայի։ Եվ պատահական չէ, որ հենց նրան նշանակեցին իշխող խմբակցության ղեկավար։

Գեղամ Նազարյանը օրեր առաջ հայտարարեց, որ պատերազմի նախօրեին Մակունցի հայտնի հայտարարությունը՝ « Թուրքիան չի միջամտի հայ-ադրդեջանական հնարավոր պատերազմին» պատահական չէ, և այդ հայտարարության համար նա պետք է ենթարկվի պատասխանատվության։

Կա վարկած, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյանը պատերազմը ավելի վաղ չի դադարեցրել, քանի որ Արևմուտքից ստանում էր հավաստիացումներ, թե մենք Թուրքիային և Ադրբեջանին ճնշելով Հայաստանի համար ավելի լավ պայմաններով խաղաղություն կստանանք։ Իրականում Արևմուտքը ուղղակի խաղացել է թուրքական խաղ, և նպատակը եղել է Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը և ռուսական գործոնը զրոյացնելը։ Այս համատեքստում, տրամաբանական է ընկալվում Մակունցի նախապատերազմյան հայտարարությունը. նույն դեզինֆորմացիայի համատեքստում է։ Մակունցը կատարել է իր հանձնարարությունը բարեխղճորեն և ժանրի կանոնների համաձայն նաև հիմա տարհանվում է ԱՄՆ՝ առանց խղճի խայթի մեր հազարավոր զոհերի, վիրավորների և այլ կորուստների առջև։

Ինչ վերաբերում է Վլ. Կարապետյանին, ապա Mediaport-ի տվյալներով նրա կինը՝ Լիլիթ Նազարյանը ապահովում է Փաշինյան- Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցիչների հետ։ Անձամբ Վլ. Կարապետյանը եղել է Փաշինյանի մամուլի խոսնակը և վերահսկել տեղեկատվական հոսքերը, ինչպես նաև վերահսկել Փաշինյանի հրապարակային ձևակերպումներն ու մեսիջները։ Թե ինչ է արվել ստվերում՝ մենք կարող ենք միայն կռահել։

Ստացվում է հետևյալ պատկերը։ Տերերը սրընթաց կորցնում են վստահությունը, թե Փաշինյանը կարող է իշխանություն պահել։ Դա հասկանում  է նաև ինքը՝ Փաշինյանը։ Մեր ողբերգության և պարտության  պատմությունը շատ մութ է։ Եվ մենք առաջիկայում ականատես կլինենք մի շարք դեմքերի էվակուացիային, հետքերի վերացմանը։ Կարող են լինել թե՛ տրամաբանական, թե՛ շատ անսպասելի բացահայտումներ։ Խաղն արդեն գնում է բաց։

Իհարկե, իշխանափոխությունից հետո շատ բան կպարզվի, բայց մեր տղերքին, ցավոք, հետ  չենք կարողանալու բերել, մեր կորսված հայրենիքը հետ չենք կարողանալու բերել։


Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստան Մարինե Սուքիասյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլ հոդվածներ հեղինակից

Վազգեն Մանուկյանը վաղը՝ ժամը 11։00-ին, կանչվել է հարցաքննության
Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն
Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է դիտահորը
Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք պատերազմի արդյունքում զոհված հազարավոր հայրենակիցների, Արցախի 70% տարածքների կորստի համար. Աննա Կոստանյան
Առանձնահատուկ շնորհակալ ենք շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար. Անահիտ Ավանեսյանը՝ Չինաստանի դեսպանին
Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը
Հնարավոր է՝ ոստիկանությունը ի սկզբանե որոշել է ուժ կիրառել և հիմքեր է ստեղծում, որ այդ ուժը կիրառի. Վանեցյան
Շաքարավազը թանկացել է 40․7 %-ով, բուսական յուղը՝ 44․3 %-ով․ Վահե Էնֆիաջյանը թվեր ներկայացրեց
Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին անհամարժեք միջոց է. ՄԻՊ
Ըստ նախնական տեղեկատվության` եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ, բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյանը՝ առևանգված օդանավի մասին
Պարոն Փաշինյա՛ն, ո՞նց եք. Գևորգ Գորգիսյանի հարցն առաջարկվեց գրավոր ուղարկել Կառավարություն
Թուրքական ապրանքների ներկրման արգելքը պետք է երկարացվի, և մեր տնտեսվարողներին տրվի բավարար ժամանակ, որպեսզի կարողանան ներդրումներ անել. Վահան Քերոբյան
Եթե դիպուկահարները քաղաքացիներին թիրախավորում են, դա ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով նախատեսված արարք է. Խուդոյան. NEWS.am
Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
Ազգային ժողովի բակում բազմաթիվ ավտոբուսներով ոստիկաններ են տեղակայված
Աղդամում ականի պայթյունի հետեւանքով ադրբեջանցի պաշտոնյա է տուժել
Իշխանությունը զբաղված է հանրությունը պիտակավորելու գործով. Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին
ՀՀ ԱԳՆ-ն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումն Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը ապագայի պատերազմի օրինակ ցույց տվեց. Ֆերբրյուգեն
ՀՀ փոխվարչապետ. «Իսկանդերների» թեմայի վերաբերյալ բոլոր հնարավոր բացատրություններն արդեն արվել են
ՌԴ Պետդումայի պատգամավոր. Հայաստանում «Իսկանդերների» հետ կապված պատմությունը սկսվել է դեռեւս 2018 թվականին
Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է. «Իրավական ուղի»
Ավելին
Ավելին