f

Անկախ

Մարդիկ թողել են տուն-տեղ, նրանց 99,9 տոկոսն իր հագին եղած հագուստով է դուրս եկել բնակարանից, որովհետև ընդհանրապես տեղյակ չէին՝ ինչ է կատարվում. Շուշիի նախկին քաղաքապետ


Մարդիկ թողել են տուն-տեղ, կարելի է ասել՝ նրանց 99,9 տոկոսն իր հագին եղած հագուստով է դուրս եկել բնակարանից, որովհետև մարդիկ ընդհանրապես տեղյակ չէին՝ ինչ է կատարվում։ Մտածում էին՝ մի քանի օրով են տեղափոխվում ու կվերադառնան իրենց բնակարանները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղահանված արցախցիների խնդիրներին։

Նա նշեց՝ աջակցության ծրագրերից մեկով Շուշիում առնվազն 3 ամիս ապրած քաղաքացիներին տրամադրվում  է 300 000 դրամ, սակայն, Սարգսյանի խոսքով, այս չափորոշիչը խնդիրներ է առաջացնում, քանի որ որոշ բնակիչներ գուցե մի քանի օր քիչ են ապրել Շուշիում, սակայն այնտեղ ունեն կահավորված բնակարաններ, հետևաբար նրանց ևս պետք է տրամադրվի փոխհատուցում։

Սարգսյանի տեղեկացմամբ՝ այն ընտանիքները, որոնք ժամանակավոր տեղավորվել են տարբեր անձանց բնակարաններ կամ հյուրանոցներ, այժմ պետք է ազատեն այդ տարածքները, սակայն նրանց կեցության խնդիրները ևս լուծված չեն․ «Պետք է տեր կանգնել այդ մարդկանց, որովհետև վաղն էլ իրենց երեխաներին են երկրին տեր կանգնելու»,-նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ աջակցության ծրագրով 68 000 և 15 000 դրամները չեն տրամադրվում 18-58 տարեկան տղամարդկանց․ «Ասում են՝ թող տղամարդիկ աշխատեն, բայց որտե՞ղ աշխատեն, չկա աշխատանք»,-ասաց նա՝ նշելով նաև, թե բողոքներ է ստացել, որ շատ մարդիկ այդ աջակցությունը չեն ստացել։

Ըստ Սարգսյանի՝ խնդիրներ կան նաև աջակցությունների տրամադրման կազմակերպման աշխատանքներում, առաջանում են հասցեականության խնդիրներ։  «Տարբեր կազմակերպություններ Ստեփանակերտում սնունդ են բաժանում, բայց այդ գործընթացը կարգավորված չէ պետականորեն»,-նշեց նա։

Շուշիի նախկին քաղաքապետի խոսքով՝ խնդրահարույց է նաև բնակարանների վարձակալությունը, որովհետև թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, վարձու բնակարանները բարձր գներ ունեն։

Հայաստան Արծվիկ Սարգսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Վազգեն Մանուկյանը վաղը՝ ժամը 11։00-ին, կանչվել է հարցաքննության
Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն
Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է դիտահորը
Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք պատերազմի արդյունքում զոհված հազարավոր հայրենակիցների, Արցախի 70% տարածքների կորստի համար. Աննա Կոստանյան
Առանձնահատուկ շնորհակալ ենք շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար. Անահիտ Ավանեսյանը՝ Չինաստանի դեսպանին
Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը
Հնարավոր է՝ ոստիկանությունը ի սկզբանե որոշել է ուժ կիրառել և հիմքեր է ստեղծում, որ այդ ուժը կիրառի. Վանեցյան
Շաքարավազը թանկացել է 40․7 %-ով, բուսական յուղը՝ 44․3 %-ով․ Վահե Էնֆիաջյանը թվեր ներկայացրեց
Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին անհամարժեք միջոց է. ՄԻՊ
Ըստ նախնական տեղեկատվության` եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ, բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյանը՝ առևանգված օդանավի մասին
Պարոն Փաշինյա՛ն, ո՞նց եք. Գևորգ Գորգիսյանի հարցն առաջարկվեց գրավոր ուղարկել Կառավարություն
Թուրքական ապրանքների ներկրման արգելքը պետք է երկարացվի, և մեր տնտեսվարողներին տրվի բավարար ժամանակ, որպեսզի կարողանան ներդրումներ անել. Վահան Քերոբյան
Եթե դիպուկահարները քաղաքացիներին թիրախավորում են, դա ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով նախատեսված արարք է. Խուդոյան. NEWS.am
Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
Ազգային ժողովի բակում բազմաթիվ ավտոբուսներով ոստիկաններ են տեղակայված
Աղդամում ականի պայթյունի հետեւանքով ադրբեջանցի պաշտոնյա է տուժել
Իշխանությունը զբաղված է հանրությունը պիտակավորելու գործով. Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին
ՀՀ ԱԳՆ-ն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումն Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը ապագայի պատերազմի օրինակ ցույց տվեց. Ֆերբրյուգեն
ՀՀ փոխվարչապետ. «Իսկանդերների» թեմայի վերաբերյալ բոլոր հնարավոր բացատրություններն արդեն արվել են
ՌԴ Պետդումայի պատգամավոր. Հայաստանում «Իսկանդերների» հետ կապված պատմությունը սկսվել է դեռեւս 2018 թվականին
Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է. «Իրավական ուղի»
Ավելին
Ավելին