ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Մասիսի եւ Արտաշատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: