ԱՄՆ-ում կորոնավիրուսի հանգեցրած տնտեսական ճգնաժամը վատթարանում է: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է պետության ղեկավար Ջո Բայդենը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ճգնաժամը միայն խորանում է: Իրավիճակը չի բարելավվում, այն միայն խորանում է », - ընդգծել է Բայդենը:
Նրա խոսքերով ՝ այժմ անհրաժեշտ է «համարձակ ու վճռական» գործել:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է։ Երկրում վարակվել է 24,7 միլիոն մարդ, մահացել է 412 հազարը:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 98 միլիոնը։