Հյուսիսային Արիզոնայի համալսարանի և տրանսլացիոն գենոմիկայի հետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզը հիշում է կորոնավիրուսով վարակվածության մասին, ինչը կարող է օգնել SARS CoV-2- ի դեմ պայքարում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Cell Reports Medicine կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է իմունային համակարգը արձագանքում մի քանի կորոնավիրուսներին: Պարզվել է, որ SARS-CoV-2- ը առաջացնում է հակամարմինների ռեակցիա, որոնք ի հայտ են եկել նախկինում փոխանցված կորոնավիրուսից հետո:
«Իսկ դա նշանակում է, որ մենք արդեն կարող ենք այդ վիրուսի նկատմամբ արդեն գոյություն ունեցող որոշակի իմունիտետ ունենալ», - հայտարարել է հետազոտության համահեղինակ և ինֆեկցիոնիստ և Ջոն Ալթինը:
Գիտնականները կարծում են, որ արդյունքները կօգնեն մշակել կորոնավիրուսով հիվանդների ախտորոշման և բուժման նոր եղանակներ:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 98 միլիոնը։