Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն առաջարկում է նայել Ալիևի հայտարարությունները.
«Ասում է՝ չփորձեք հայկական բանակը վերականգնել, չփորձեք ռևանշի քայլեր անել: Ալիևն էլ տխմար, տգետ մտածողության կրող է և ցույց է տալիս այն վախերը, որոնք կան իրենց հոգու խորքում»:
Փաշնյանին տրված ադրբեջանական գնահատակաների մասով էլ Մելքոնյանն ընդգծեց համակրանքի, գովեստի առկայության հանգամանքը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ հայ-ադրբեջանական խաղաղ համակեցություն չի եղել անգամ խորհրդային շրջանում, երբ հայերն ու ադրբեջանցիները նույն պետության քաղաքացիներ էին.
«Այն, որ հայերն ու ադրբեջանցիները կանաչի են վաճառել և այլն, գրանտային, միտումնավոր մտածողության դրսևորումներ են, որոնք ուղղված են այս ազգի զգոնության թուլացմանը»:
Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի դեմ թուրքական քայլերը հենված են գործակալական ցանցի վրա՝ գիտակցված գործակալ դարձածներ, գրանտներ, թուրքական շահերն անուղղակի սպասարկողներ:
Աղբյուրը՝ «Այսօր»