f

Անկախ

Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում.՛՛Հետք՛՛


Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը և զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ է եղել ենթակառուցվածքներից, իսկ Արցախյան պատերազմից հետո եղածը վերածվել էր ավերակների կույտի:

 

Հետագայում, հիմնադրամի ամենամյա մարաթոններին աջակցելուց բացի, Արցախում զարգացման ծրագրեր սկսեցին իրագործել հայկական այլ հիմնադրամներ ու անհատ ներդրողներ: Համայն հայության սիրո ու գուրգուրանքի երկիր Արցախն օրեցօր շենանում էր, մեծանում էր նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ներդրողների շրջանում: Վերջին տարիներին այն հայրենիք էր դառնում Սիրիայում ու Լիբանանում տները կորցրած հայության համար:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից, Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի օրվանից, համայն հայության հպարտությունը համարվող Արցախի հանրապետությունն այլ ճակատագիր ունեցավ: Պատերազմում պարտված Արցախը հարկադրված եղավ մեծ տարածքներ զիջել Ադրբեջանին: Դեկտեմբերի 9-ին Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակեց Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը, 7 շրջանների 118 համայնք: Անցնող 28 տարիներին հայության հավաքական ջանքերով հսկայական ներդրումներ են արվել այդ բնակավայրերում, որի վայելողն այսուհետ թշնամին է լինելու:

Ստորև ներկայացնում ենք Արցախի հանրապետության 7 շրջանների բնակավայրերում իրագործված զարգացման խոշոր ծրագրերը՝ ենթակառուցվածքների ստեղծում, հասարակական շինությունների կառուցում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին և այլք:

Ներդրումների մեծ ծավալը բաժին է ընկնում ՀՀՀ-ին, Ադրբեջանին հանձնված տարածքներում դրանց հանրագումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 110 մլն դոլար: 1992-1997 թթ.-ին իրականացված ծրագրերի գումարային արժեքը ներառված չէ այս հաշվարկում, քանի որ այդ թվականներին կատարված աշխատանքների ծախսերը հիմնադրամի հաշվետվություններում չեն առանձնացվել ըստ համայնքների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 1992-95 թթ.-ին Արցախի Հանրապետության տնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը, նորացմանը և հումանիտար ծրագրերին հատկացրել է 4 639 848 ԱՄՆ դոլար: Հիմնադրամը Արցախում ստեղծել է էնէրգետիկայի, ջրամատակարարման, ճանապարհաշինական ենթակառույցներ: Անդրանիկ խոշոր ծրագրերից են եղել Վաղուհաս գյուղի վերակառուցումը, Գորիս–Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցումը, Շուշի-Կարմիր Շուկա էլեկտրագծի կառուցումը, Բալուջա-Ստեփանակերտ ջրատարների կառուցումը և այլն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրումները հանձնված բնակավայրերում.

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարություն, որից հետո Շուշիի շրջանից երեք համայնք՝ Շուշի քաղաքը, Քարին տակ և Քիրսավան գյուղերն անցան Ադրբեջանի ենթակայության: «Հայաստան» համահայկական հիմնադրամն (ՀՀՀ) անցնող 26 տարիներին խոշոր կապիտալ աշխատանքներ է իրականացրել Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում:

ՀՀՀ-ի ներդրումները Ադրբեջանին հանձնված Հադրութի շրջանում

Հադրութում զարգացման ծրագրեր են իրականացրել «Հայաստան» հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): ՀՀՀ-ն հիմնական ներդրումները կատարել է ենթակառուցվածքներ ստեղծելու, սոցիալական և առողջապահական խնդիրները լուծելու ուղղությամբ:

 

Հայ բարեգործական ընդհանուր միության ներդրումները Հադրութում

ՀԲԸՄ-ի համար առաջնայինը Արցախի վերաբնակեցումն էր և 2002 թ.-ին սկսեց Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸՄ-ի Արցախը վերաբնակեցնելու ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ Միությունը Նորաշենում կառուցել է 20 տուն, բուժկետ, մանկապարտեզ և դպրոց: Դպրոցը, որը նախատեսված է 80 աշակերտի համար, ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար և համակարգչային սենյակ։ Արցախում ՀԲԸՄ-ի կառուցած 30 տներում շուրջ 150 բնակիչ է ապրում։ Բարեշեն գյուղում կառուցել են 10 տուն:

Ներդրումները Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում

Քաշաթաղի վերաբնակեցումն սկսվեց պատերազմը դեռս չավարտված, պաշտոնական որոշումները կայացվել են 1993թ.-ի աշնանը: ԼՂՀ կառավարությունը 2001թ.-ին հաստատել էր վերաբնակեցման 10-ամյա ծրագիր, որտեղ հստակեցվում են վերաբնակեցման նպատակները եւ աշխարհագրական դիրքերըՎերաբնակեցման 10-ամյա ծրագրով պիտի կառուցվեր 10 հազար բնակարան, 200 դպրոց, բուժհիմնարկներ, ջրագծեր, ճանապարհներ եւ այլն:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներդրումները Քաշաթաղի և Քարվաճառի (Շահումյանի շրջան)շրջաններում

Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում ամենախոշոր ներդրումները կատարել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը: Նրանց հաշվարկներով ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 20 մլն դոլար, որի մեջ հաշվարկված չեն բարեգործական ծրագրերը։ 2009թ. Աղավնո գետի շրջանում սկսեցին փոքր հէկ-երի կառուցումը: 2011թ.-ին բացվեց «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը, այնուհետև «Սյունիք-2», «Սյունիք-3»,«Սյունիք 4» հէկ-երը:

ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանն ասում է, որ ՀՅԴ-ն կազմակերպել է ներդրումները և ի սկզբանե այն  բիզնես նպատակ չի ունեցել։ Հէկ-երի շինարարության նպատակն առավելապես սոցիալական և ռազմավարական է եղել։ Այդ պատճառով բոլոր հէկերը նվազագույնը 25 բաժնետեր ունեն։ Ներդրողները  կուսակցության անդամներն էին, որոնք պարբերաբար Հայաստանին օգնում էին և ասում էին, եթե երաշխիք են տալիս՝ այս տարբերակն էլ իրականացնենք։ «Աշխատել ենք շատ մարդ ներգրավել, հիմնականում, սփյուռքահայեր։ Ուղղակի տեղացիները ներգրավվել են այդ գործում որպես երաշխիք, որպեսզի սփյուռքահայությունը վստահություն ունենա ներդրումներ կատարելիս։ Ցանկանում էինք նախ՝ որոշակի քանակությամբ աշխատատեղեր ստեղծել, այս շրջաններում աշխուժացնել տնտեսական կյանքը, օրինակ ծառայել մնացած գործատերերի, դրամագլուխ ունեցողների համար»,- ասաց ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանը:

Պրն Մաթիլյանն ասում է, որ ներդրողներն, իհարկե, մտահոգություն ունեին, քանի որ այդ տարածքների կարգավիճակը հստակեցված չէր: «Մենք ռիսկի գնալով նախաձեռնեցինք աշխատանքները և Քաշաթաղի շրջանում առաջին հէկի շինարարությունն սկսեցինք։ «Սյունիք-1»-ից հետո այլ ներդնողներ ընդգրկվեցին ծրագրում, որովհետև տեսան, որ որպես բիզնես ծրագիր հաջողվել է։ Քաշաթաղի շրջանում հէկերի հաջողված փորձից հետո այլ ներդրողներ էլ եկան և սկսեցին աշխատել»,- պատմում է Հ․ Մաթիլյանը։

Վերջինիս ասելով՝ միայն 4 հէկ կառուցելով 50 աշխատատեղ էին ստեղծել, ապահովում էին Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի 22%-ը, այսինքն՝ հէկերն այնքան էին արտադրում, ինչքան Արցախը Հայաստանից ստանում էր։ «Մենք դարձանք Արցախի հանրապետության ամենախոշոր հարկատուն, Քաշաթաղի ղեկավարությանն օգնել ենք բոլոր հարցերում: Հէկ-երից ստացված հասույթով Բերձոր քաղաքի լուսավորությունն իրականացրինք, խաղահրապարակ կառուցվեց, ստեղծեցինք «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, որին պարբերաբար նվիրատվություններ ենք արել»,- ասաց Հ. Մաթիլյանը։

Բացի այդ, Քաշաթաղում 4 տարի առաջ 10 հեկտար ընկույզի այգի են հիմնել, որն այս տարի պետք է բերք տար։ Տնկիներն արտասահմանից են բերել։

Նա ասում է, որ Քարվաճառի շրջանում նույն էներգետիկ ռեսուրսները կային, բայց չէր օգտագործվում։ Արցախի ղեկավարության առաջարկով այստեղ մի փոքր վտակի՝ Լև գետի վրա փոքր հէկ են կառուցել, դրանից հետո սկսվեցին մեծ ներդրումներ արվել, մեծ հէկեր կառուցվեցին և աշխատանքները բարեհաջող ընթանում էին մինչև Արցախի կապիտուլացիան։

Քարվաճառի Եղեգնուտ գյուղում ժամանակակից մանկապարտեզ են կառուցել մի բարերարի միջոցներով, որը հէկ-ում բաժնետեր էր և հավաքած գումարը նվիրաբերեց մանկապարտեզին։

Քարվաճառի Աղավնո գյուղում լիբանանահայ դաշնակցականների նեդրումով կառուցվեց Արիավանը: Ժամանակակից կոմունալ հարմարություններով 50 տուն կառուցեցին՝ իր տնամերձ հողամասով: Արիավանում բնակելի տները տրամադրվել են բազմազավակ ընտանիքներին, բանակում ավելի քան քսան տարի ծառայած սպաներին և այլ բնակիչների: Ենթակառուցվածքները նոր պետք է ստեղծվեին։ Բերձորի միջանցքի սկզբնամասում գտնվող գյուղը պատերազմից հետո զրկված է էլեկտրականությունից, բնական գազից, սակայն բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց տները և ստանձնել են գյուղի անվտանգության ապահովումը։

«ԱՐԻ» (Artsakh Roots Investment) ներդրումային հիմնադրամի երկրորդ խոշոր ծրագիրը «Սիդնեյ» թաղամասի կառուցումն էր Քարվաճառում։ «Սիդնեյ» թաղամասը կառուցվել էր հիմնականում լիբանանահայերի եւ ավստրալահայերի ներդրումներով, որոնք մոտ 500 հազար դոլար էին ներդրել «Սիդնեյը» կառուցելու համար: Թաղամասում ենթակառուցվածքներ ստեղծելու համար եւս երեք հարյուր հազար դոլար ներդրել էր Արցախի կառավարությունը: «Սիդնեյ» թաղամասը դեռևս չէր բնակեցվել, 15 առանձնատներից 12-ն էր պատրաստ բնակության։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներդրումները Քաշաթաղի շրջանում

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն իր աշխատանքներն Արցախում  սկսել է 2003 թվականից: Ծրագրերը, հիմնականում, իրականացրել է Քաշաթաղի շրջանում, դրանք նպատակաուղղված են եղել վերաբնակեցմանը և տնտեսական զարգացմանը, որի համար ներդրվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Կարևորվել է դպրոցաշինությունը, բնակարանաշինությունը, տնտեսության զարգացումը, օժանդակությունը մշակույթին, պատմական հուշարձանների նորոգմանը և այլն: 2004 թ.-ին «Թուֆենկյան հիմնադրամը» Քաշաթաղում հիմնադրել է Առաջամուղ գյուղը: Դրանք 3-4 սենյականոց առանձնատներ են` կառուցված ներկայիս պահանջներին համապատասխան և կից հողամասերով: Յուրաքանչյուր տարի նախատեսված էր կառուցել 6 տուն՝ ընդհանուր թիվը նախատեսվում էր հասցնել 40-ի:

ՀԲԸՄ-ի ներդրումները Քարվաճառում

Բերձորի տարածաշրջանի բնակիչներին ՀԲԸՄ-ն հատկացրել է գյուղտեխնիկա՝ 3 տրակտոր, 2 շարքացան, սրսկիչներ և գյուղատնտեսական սարքավորումներ։ Այդ սարքավորումների համար հիմնվել է ավտոպարկ, կառուցվել է պահեստ։ Բերձորի շրջանում հիմնվել են ձիթենու այգիներ՝ 21,400 ձիթենու ծառ են նվիրել վերաբնակեցված 16 սիրիահայ և 15 տեղացի ընտանիքներին:

2020թ. նոյեմբերի 9-ի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ենթակայության անցան նաև Ասկերանի շրջանից 8 գյուղ (Ավետարանոց, Ակնաղբյուր, Արմենակավան, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ, Ուղտասար և Մոշխմհատ համայնքներ), Մարտակերտի շրջանից 8 գյուղ (Թալիշ, Մատաղիս, Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հակաջուր, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան) և Մարտունու շրջանից  7 գյուղ (Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Վազգենաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Ներքին Ճարտար քաղաքը):

Մարտակերտի շրջանի համայնքներում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Թալիշի վերածնունդ» ծրագրի շրջանակում գյուղում իրականացրել է լայնածավալ շինաշխատանքներ։ Մասնավորապես, կառուցվել է կենցաղի տուն, վերակառուցվել է 18 բնակելի տուն, համայնքային կենտրոնը, բուժկետը, ակումբը, հանդիսությունների սրահը, կառուցվել է 4,5 կմ երկարությամբ խմելու ջրի ցանցը, կոյուղին:

 

Հ․գ․- Սույն հրապարակման մեջ ներառված չեն հանձնված տարածքներում անհատերի կատարած ներդրումները, որոնք բազմաթիվ են։

Տվյալների վերլուծությունն ու ինֆոգրաֆիկան՝ Կարին Մանուկյանի և Կատյա Մամյանի

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի

ներդրումային ծրագրեր Արցախի Հանրապետություն պարտություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին