Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնու աջակցության ցույցեր են ընթանում: Խաբարովսկում մի քանի մարդ է ձերբակալվել: DVhab.ru-ն հաղորդում է, որ Լենինի հրապարակում մոտ 200-300 մարդ է հավաքվել, հերթապահում են ոստիկանությունն ու ՕՄՕՆ-ը:
Առաջինը ձերբակալել են Նավալնու շտաբի համակարգող Ալեքսեյ Վորսինին և RusNews-ի լրագրողներ Սերգեյ Պլոտնիկովին և Դանիիլ Կուլիկովին, ավելի ուշ՝ Լիբերտարիանական կուսակցության Խաբարովսկի բաժնի ղեկավար Արտեմ Մոզգովին, Խաբարովսկի դումայի պատգամավոր Մաքսիմ Կուկուշկինի և ցույցիի մի քանի այլ մասնակիների:
Բողոքի ցույցեր են սկսվել Հարավ-Սախալինում, Վլադիվոստոկում, Մագադանում և Ամուրի Կոմսոմոլսկում: