Տավուշի մարզպետարանի դահլիճում ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչության աշխատակիցներին սրտացավ և անձնվեր աշխատանքի համար՝ բարձր գնահատելով ստորաբաժանումների գործունեությունը:
Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի գործունեությունը, նշել է, որ 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարվել է:
Մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել.
- Արտակարգ իրավիճակների առաջացման կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
- Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործումը:
- Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ՀՀ Տավուշի մարզի ղեկավար կազմի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու ազգաբնակչության, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ փրկարարական ծառայողների հետ ուսումնական գործընթացի կազմակերպումը և իրականացումը:
- Պաշտպանական կառույցների պատրաստականության բերումը և բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրման հաշվարկների ճշգրտումը:
- Հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
- Արտակարգ դեպքերի արձագանքման կազմակերման արդյունավետության բարձրացումը:
2020 թ. ընթացքում մարզի 911 տարածքային ահազանգման կենտրոնում գրանցվել է 56092 զանգ, որից 854-ը՝ արտակարգ դեպքերի, ստորաբաժանումներն արձագանքել են 612 դեպքի, 242 դեպքում իրականացվել է տեղեկատվության փոխանցում այլ ծառայությունների: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվել է 34267 հանրային տարածքների ախտահանման աշխատանքներ: Տավուշի ՄՓՎ Իջևանի, Նոյեմբերյանի և Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատներում ստեղծված աջակցող խմբերը 40 բնակավայրերում իրականացրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից 259 շահառուներին տրամադրված սննդի և հիգիենայի փաթեթների բաշխում:
2020 թվականի գործունեության արդյունքները բարձր է գնահատել ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ով իր խոսքում կարևորել է փրկարարների ամենօրյա պատասխանատու աշխատանքը՝ ի նպաստ քաղաքացիների, անդրադարձել է նաև առկա խնդիրներին:
Հանդիպումն ավարտվել է իրենց մասնագիտությանը նվիրված փրկարարների պարգևատրման արարողությամբ: Մարզպետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ վերահաստատելով մարզպետարանի պատրասատակամությունը ամեն կերպ աջակցել վարչության գործուներությանը՝ ի շահ մարզի բնակչության անվտանգության ապահովման:
Մարզպետը շնորհակալագրեր է հանձնել ոլորտի մի շարք նվիրյալների: