Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց և օր ու արև չեմ տալու պետությունը խարխլող թյուրիմացություններին:
Ժամը 12-ին Ազգային ժողովում նախատեսված է արտահերթ նիստ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու մասին:
Կասկած չկա, որ իշխանությունը փորձում է դամոկլյան սուր կախել դատական իշխանության անկախության գլխին՝ փորձելով ոչնչացնել պետական համակարգի հանցավորությունը հակակշռող վերջին սյունը: