Հինգշաբթի՝ հունվարի 21-ին, Ֆիլիպինների մերձակայքում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC): Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 122 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Պունդագիտան քաղաքից 208 կմ դեպի հարավ-արևելք:
Ի սկզբանե հաղորդվել էր 7,2 մագնիտուդ ուժգնության մասին:
Ներկայումս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Վերջերս Ֆիլիպիններում երկրաշարժերը բավականին հաճախակի են դարձել: Այսպիսով, դեկտեմբերի 16-ին, 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել էին Սարանգանի շրջանից 22 կմ հեռավորության վրա, դեկտեմբերի 25-ին ՝ Ֆիլիպինների Կալաթագան քաղաքից 2,5 կմ հեռավորության վրա էր 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցել: