f

Անկախ

Սուրեն Խաչատրյանը զոհվել է տղայի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 4-ին. ոստիկանություն


Ոստիկանությունից հայտնում են.

«2020 թվական։ Հոկտեմբերի 4։ Ոստիկանության ենթասպա Սուրեն Խաչատրյանը Արցախ մեկնելիս զանգում է կնոջն ու հորդորում որդու ծննդյան օրը նշել մեծ շուքով։

Հոկտեմբերի 4-ին Սուրեն Խաչատրյանի տանը խնջույք էր, որդին՝ Էրիկը, դարձավ 11 տարեկան, սակայն տարեդարձի լուսանկարները այդպես էլ չհասան ոստիկան հորը… Նույն օրը նա զոհվել էր Շուշիում։
«Սուրենի հայրը նույնպես ծառայել է ոստիկանության համակարգում՝ պահպանության բաժնում։ Նրա հետ ծառայություն ենք իրականացրել սահմանամերձ գյուղերում։ Միասին պատերազմով էլ ենք անցել»,-նշեց ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։

Սուրեն Խաչատրյանը, հոր օրինակով, 2001 թվականին ընդունվում է ոստիկանություն։ Շուրջ 20 տարի ծառայում է պարեկապահակետային ծառայության դասակում՝ շարքայինից հասնելով ենթասպայի կոչման։
«Նա մեր ՊՊԾ դասակի առաջամարտիկներից էր։ Որպես ջոկի հրամանատար երիտասարդներին բարի խորհուրդներ էր տալիս, սովորեցնում էր… Լավ ընկեր կորցրինք…» ,-ասաց ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։
Իջևանում որպես ППС-ի Սուրո հայտնի երիտասարդի մեծ սերը Լիանան էր։ Տարիներ առաջ էին ամուսնացել, ունեցել երկու որդի՝ Հակոբն ու Էրիկը։

Պապի ու հոր օրինակին հետևելով՝ Էրիկը որոշել է շարունակել նրանց կիսատ թողած գործը։
«Ես ուզում եմ դառնալ ոստիկան, որովհետև ուզում եմ շարունակել հայրիկիս գործը, լինեմ նրա նման ազնիվ, գործին նվիրված, լավ մարդ»։

Ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններ ու հավատարիմ ընկերներ Սուրենի, Լենտուշի և Սերյոժայի անուններն ու լուսանկարները ոստիկանության Իջևանի բաժնի Պատվո տախտակին են։
Ճանաչե՛նք հայրենիքի համար ընկած մեր բոլոր հայորդիներին և շարունակենք նրանց կիսատ թողած գործը։

Սուրեն Խաչատրյան

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին