f

Անկախ

Սոթքի հանքավայրը տնօրինող ընկերության հարկերը 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով. Մաշադյան


2020 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 987,7 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների շուրջ 71,3 տոկոսը: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով, նախորդ տարի 1000 խոշոր հարկ վճարողները վճարել էին 1 տրլն 61 մլրդ դրամ, որը հարկային եկամուտների 72,5 տոկոսն է կազմել:

«Այսինքն 2020-ին 1000 խոշոր հարկ վճարողները շուրջ 74 մլրդ դրամով քիչ հարկ են վճարել, քան 2019-ին: Ընդհանուր առմամբ, 2020-ին հարկային եկամուտները 2019-ի հարկային եկամուտներից նվազ են մոտ 79 մրդ դրամով:

Սա շատ բնական է, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն վիճակը, որ հայտնվեցինք 2020 թվականին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով, իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող ընկերություններին, Մաշադյանը նկատեց, որ այստեղ զգալի փոփոխություններ չեն եղել. առաջին հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է, որի վճարումները 2020-ին գերազանցել է 50 մլրդ դրամը (2019-ի համեմատ նվազել է 6,4 մլրդ դրամով):

Առաջին տասնյակում ունենք միայն մեկ փոփոխություն. «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը 2020-ին զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ նրա փոխարեն տասնայկում է հայտնվել «ՄՏՍ» կազմակերպությունը:

Ամենաշատ հարկերի ավելացում եղել է «ԳեոՊրոմայնինգ» կազմակերպության մոտ, հարկային եկամուտները 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով: Սա Սոթքի հանքավայրն է եւ այն վիճակը, որ ունեցանք, իր ազդեցությունը կունենա 2021 թվականին:

Երկրորդ ընկերությունը, որ 2020-ին հարկային եկամուտների աճ է ունեցել, CPS-ն է, որը զբաղվում է վառելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ»:

Մաշադյանը նաեւ նշեց, որ 2020-ին ամենաշատ հարկային եկամուտ ապահոված ոլորտը առեւտրի ոլորտն է:

Հայաստան Ռաֆիկ Մաշադյան ՊԵԿ

Այլ հոդվածներ հեղինակից

Վազգեն Մանուկյանը վաղը՝ ժամը 11։00-ին, կանչվել է հարցաքննության
Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն
Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է դիտահորը
Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք պատերազմի արդյունքում զոհված հազարավոր հայրենակիցների, Արցախի 70% տարածքների կորստի համար. Աննա Կոստանյան
Առանձնահատուկ շնորհակալ ենք շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար. Անահիտ Ավանեսյանը՝ Չինաստանի դեսպանին
Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը
Հնարավոր է՝ ոստիկանությունը ի սկզբանե որոշել է ուժ կիրառել և հիմքեր է ստեղծում, որ այդ ուժը կիրառի. Վանեցյան
Շաքարավազը թանկացել է 40․7 %-ով, բուսական յուղը՝ 44․3 %-ով․ Վահե Էնֆիաջյանը թվեր ներկայացրեց
Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին անհամարժեք միջոց է. ՄԻՊ
Ըստ նախնական տեղեկատվության` եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ, բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյանը՝ առևանգված օդանավի մասին
Պարոն Փաշինյա՛ն, ո՞նց եք. Գևորգ Գորգիսյանի հարցն առաջարկվեց գրավոր ուղարկել Կառավարություն
Թուրքական ապրանքների ներկրման արգելքը պետք է երկարացվի, և մեր տնտեսվարողներին տրվի բավարար ժամանակ, որպեսզի կարողանան ներդրումներ անել. Վահան Քերոբյան
Եթե դիպուկահարները քաղաքացիներին թիրախավորում են, դա ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով նախատեսված արարք է. Խուդոյան. NEWS.am
Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
Ազգային ժողովի բակում բազմաթիվ ավտոբուսներով ոստիկաններ են տեղակայված
Աղդամում ականի պայթյունի հետեւանքով ադրբեջանցի պաշտոնյա է տուժել
Իշխանությունը զբաղված է հանրությունը պիտակավորելու գործով. Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին
ՀՀ ԱԳՆ-ն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումն Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը ապագայի պատերազմի օրինակ ցույց տվեց. Ֆերբրյուգեն
ՀՀ փոխվարչապետ. «Իսկանդերների» թեմայի վերաբերյալ բոլոր հնարավոր բացատրություններն արդեն արվել են
ՌԴ Պետդումայի պատգամավոր. Հայաստանում «Իսկանդերների» հետ կապված պատմությունը սկսվել է դեռեւս 2018 թվականին
Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է. «Իրավական ուղի»
Ավելին
Ավելին