f

Անկախ

Ով կպատկերացներ, որ երբևէ մի հայ առաջնորդ կարող է որևէ ամբիոնից ասել, որ Շուշին ադրբեջանական քաղաք է․ Նարեկ Սամսոնյան


Ով կպատկերացներ, որ երբևէ մի հայ առաջնորդ կարող է որևէ ամբիոնից ասել, որ Շուշին ադրբեջանական քաղաք է։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

«Դա հանցավոր մտադրության իրագործում է։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և շարունակում է պետական դավաճանության տրամաբանությունը»,-նշեց նա։

Սամսոնյանի խոսքով՝ եթե երկրում արժանապատվության ճգնաժամը շարունակվի, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օր ավել պաշտոնին մնալը, ըստ Սամսոնյանի, նշանակում է երկրում արժանապատվության ճգնաժամի շարունակություն, ապա Փաշինյանն ինչ-որ ժամանակ անց Երևանն «Էրիվան» կանվանի՝ նշելով, թե «Էրիվանում 1918-ից առաջ ապրել են բացառապես ադրբեջանցիներ»։

«Ես զարմանում եմ՝ ինչպես են հանգիստ քնում այն գեներալները, որոնք Արցախ են պահել, իսկ Փաշինյանը  շարունակում է լինել ՀՀ վարչապետ»,-նշեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին թույլ տվեցին մոտենալ ամբիոնին,  Սամսոնյանը պատասխանեց, թե դա սպասելի էր։ Նա հիշեցրեց՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, սակայն այդ մասին նրան հարցեր չեն ուղղվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից։

 «Դրա մասին բոլորը խոսում էին, բայց խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները ոչ մի հարց չտվեցին։ Ես մտածում էի, որ հաջորդ օրն ԱԺ-ում բացառապես այդ հարցն է քննարկվելու։ Շատ լուրջ հարցեր են կախվում օդում՝ առկա ստվերային պայմանավորվածությունների մասին, որովհետև, եթե չկան ստվերային պայմանավորվածություններ, տրամաբանությունը հուշում է, որ ԲՀԿ-ն առաջինը պետք է վեր կենար ու ասեր՝ ինչ է կատարվում։ Պարզ է, չէ՞, որ հրահանգ կա չխոսել դրանից»,-ասաց Սամսոնյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանին պետք է հեռացնել քաղաքական կոշտ ճանապարհով, քանի որ վերջինս հանրահավաքների, քաղաքացիական անհնազանդությունների հետևանքով չի լքելու պաշտոնը։

Նարեկ Սամսոնյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին