f

Անկախ

Նիկոլ Փաշինյան, թրքամետ ոչնչություն, սա հատուկ քո համար եմ գրել, որ դատարկ գլուխդ մտցնես, թե ոնց ու ինչի հանգամանքներում Շուշին դարձավ թուրքերով բնակեցված, այ անհայրենիք թափթփուկ


1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ։ Մի քանի օրում հրո ճարակ դարձան շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թվում շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ։ Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առևանգեցին և բռնի մահմեդականցրին հազարավոր հայ երեխաների։

1921 թ. Շուշիի բնակչությունը ընդամենը 9223 մարդ էր, 1923-ին՝ 6976, իսկ 1925-ին՝ 5000: Ադրբեջանական գաղութարարները սկսեցին վարել Շուշիի թուրքացման քաղաքականություն։ 1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին»։ 1925 թ. հոկտեմբերին Բաքվի իշխանությունները որոշում ընդունեց Շուշիի գավառի զարգացման մասին, որի համաձայն շրջանի տարածքում ԼՂԻՄ-ի համեմատությամբ հարկերը իջեցվեցին երկու անգամ, զարկ տրվեց գորգագործությանն ու ջուլհակագործությանը։ Արդեն 1926 թ. բյուջեով հայ բնակչության մեկ շնչին ծախսվում էր 4 ռուբլի 22 կոպեկ, իսկ թուրք բնակչության մեկ շնչին՝ 8 ռուբլի 23 կոպեկ։ Արդեն 1920-ականների վերջերին Բաքվում վստահ խոսում էին թուրքացված Շուշիի մասին։

1960-ականների կեսերին Ադրբեջանական իշխանություններն ընդունեցին որոշում Շուշիի հայոց թաղամասի ավերակաները քանդելու և ադրբեջանական վերաբնակիչների համար «անհրաժեշտ տարածք ապահովելու» մասին։ Հենց այդ տարիներին էլ սկսվեց Շուշիի պատմության մտածված խեղաթյուրումը և բնակավայրը որպես Ադրբեջանի մարգարիտ ներկայացնելը։ Տնտեսական «խեղդման» քաղաքականությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հայաթափել նաև Շուշիի շրջանի հայկական գյուղերը։

1988 թվականի մայիս-սեպտեմբերին Շուշիից բռնի տեղահանվեց տեղի հայ բնակչությունը։ Իսկ արդեն 1989-90 թթ. խորհրդային ՆԳ զորքերի օգնությամբ իրականացված «Կոլցո» ահաբեկչական գործողությամբ իրենց բնակավայրերից տեղահանվեցին Մեծ Շենի, Հին Շենի, Եղցահոցի և Տասը վերստի հայերը։ Միակ գյուղը, որ մնաց անառիկ ադրբեջանական զավթիչների համար՝ Քարին Տակն էր։

1992-ի հունվարի 26-ին Ադրբեջանի ՊԱԿ և ՆԳՆ հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված ահաբեկչական ռազմագործողությունն ավարտվեց գաղութարարների խայտառակ պարտությամբ։ Քարին Տակի հերոսամարտը հիմք դրեց շրջանից ադրբեջանական զավթիչների վտարմանը։ Արդեն 1992 թվականի մայիսի 8-9-ը ընկած ժամանակահատվածում Շուշին վերջնականապես ազատագրվեց թուրքերից։

Նիկոլ Փաշինյան, թրքամետ ոչնչություն, սա հատուկ քո համար եմ գրել, որ դատարկ գլուխդ մտցնես, թե ոնց ու ինչի հանգամանքներում Շուշին դարձավ թուրքերով բնակեցված, այ անհայրենիք թափթփուկ։

Արամ Գևորգյան ՖԲ Գրառում Շուշի Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին