Չինաստանի արտգործնախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների, այդ թվում ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նկատմամբ: Այդ մասին նշվել է Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում: Գրում է Russian.rt.com-ը։
«Չինաստանի կառավարությունը անսասան է վճռականորեն պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը և շահերը զարգացման հարցերում: Չինաստանը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել 28 անձանց նկատմամբ, ովքեր լրջորեն խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը և հիմնականում պատասխանատու են Չինաստանի հետ կապված խնդիրների համար», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Պոմպեոյից բացի համապատասխան ցուցակում ընդգրկվել են այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսիք են Սպիտակ տան առևտրի հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն և նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը:
«Այս մարդկանց և նրանց ընտանիքներին արգելվում է մուտք գործել մայրցամաքային Չինաստան, Հոնկոնգ և Մակաո: Նրանց և նրանց դուստր ձեռնարկություններին և հաստատություններին արգելվում է նաև Չինաստանի հետ գործարարություն վարել», - հավելել են Չինաստանի ԱԳՆ-ում: