f

Անկախ

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել զինված հետախուզվողի վնասազերծման գործողությունից


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները փետրվարի 28-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի հյուրանոցային համալիրներից մեկից գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պ-ին, ով նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելը կամ կրելու մեղադրանքով։

Հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Քննությանը հայտնի տվյալներով՝ բերման ենթարկվածը 2019 թվականի փետրվարի լույս 2-ի գիշերը Երանի Մալաթիա փողոցում գտնվող տներից մեկի բակում ապօրինի ինքնաձիգով կրակահերթ էր արձակել հորեղբոր ուղղությամբ։ Կրակոցներ արձակելուց մի քանի ժամ անց, տեղեկանալով, որ հորեղբայրը ողջ է, վերադարձել է ու կրակահերթեր արձակել հորեղբոր տան ուղղությամբ։

27-ամյա երիտասարդին հայտնաբերելու նպատակով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։

Ոստիկանների տեղեկություններով՝ հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցային համալիրում։ Տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը տեղում էին։ Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։

Կրակոցներից րոպեներ անց ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հետախուզվողը վնասազերծվել է ու բերման ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված և սպիտակ մետաղից պատրաստված սարք՝ բյուրեղանման զանգվածը օգտագործելու համար:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ ու պարկուճներ, կռփազենք, դանակ և այլն։ Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։

Ի դեպ, փետրվարի 26-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվող Նարեկ Պ-ն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Ոստիկանության ծառայողները Շինարարների փողոցում հետապնդել են նրան, հետախուզվողը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը, դիտավորյալ վնասելով և՛ ոստիկանության ծառայողների, և՛ այլ անձանց մեքենաները, դիմել է փախուստի։ Ոստիկանները դադարեցրել են հետապնդումը․ հետապնդման պարագայում իրական վտանգ կար, որ հետախուզվողի գործողություններից կտուժեին փողոցում գտնվող մարդիկ և հետևանքներն անդառնալի կլինեին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ Ոստիկանություն հետախուզվողի հայտնաբերում Տեսանյութեր

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին