ԱՄՆ-ն նախօրեին հրապարակավ արդիականացրել է ույգուրական օրակարգը՝ մեղադրելով Չինաստանին «ցեղասպանության» մեջ:
@wargonzo նախագծի փորձագետներն առաջին տարին չէ, որ պնդում են, թե հենց ույգուրներն են դառնալու Կենտրոնական Ասիայի իրավիճակը խառնելու գլխավոր գործոնը: Եվ ինչպես տեսնում ենք, գրում է wargonzo տելեգրամյան ալիքը, այդ կանխատեսումները ծանրակշիռ հիմնավորումներ ունեն:
Ույգուրների անջատողականության խթանումը կնվասի ոչ միայն Չինաստի ինքնիշխանությունը, այլև լարվածություն կստեղծի բոլոր հարևան ասիական երկրներում, ներառյալ Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Աֆղանստանը:
Կասկած չկա, որ «ույգուրական ալիքը» կհասնի նաև Հարավային Կովկաս, քանի որ ույգուրները նաև Էրդողանի վարած պանթուրքիզմի քաղաքականության մաս են կազմում:
Այդ ազգության ներկայացուցիչները ակտիվ կռվել են ոչ միայն «Իսլամական պետության» կողմից, այլև մինչ օրս կռվում են Սիրիայի տարածքներում թրքամետ խմբավորումներում:
@wargonzo-ի աղբյուրները ժամանակին Ստամբուլում տեղեկացրել են, որ Աֆղանստանից ղարաբաղյան ռազմաճակատ զինյալների տեղափոխման մասին հաղորդագրություններում հնարավոր է, որ խոսքը հենց ույգուրների մասին լինի, որոնք սեփական մարզական ճամբարներն ունեն Աֆղանստանի մի քանի գավառներում: