f

Անկախ

Առանձնատնից գողություն արած անձինք վթարի են ենթարկվել ու բռնվել


Հունվարի 16-ի լուսադեմին «ՎԱԶ-2107»-ը էլեկտրասյանն էր բախվել Վանաձորի Զաքարյան ու Բանակի փողոցների խաչմերուկում։ Նախքան ինքնավթարը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տպագրիչների փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվում։

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Քրեական հետախույզների տեղեկությունները հավաստի էին։ Երիտասարդները տեսնելով ոստիկաններին՝ ջեռուցման կաթսան տեղավորել էին մեքենայում ու փախել։ Քրեական հետախույզները հետապնդել էին։ Բարձր արագությամբ ընթացած «Ժիգուլին» դուրս էր եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը, ինչից հետո երիտասարդները փորձել էին ազատվել իրեղեն ապացույցից. կաթսան հանելով մեքենայից։

Նրանք տեղում բռնվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք առանձնատան նկուղից հանել էին կենցաղային իրերով արկղեր, բայց չէին հասցրել տեղավորել մեքենայում։ «ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ Ոստիկանություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին