Հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստի հենց սկզբում ստիպված էին հայտարարել 20 րոպեանոց ընդմիջում:
Բանն այն է, որ ոչ բոլոր խորհրդարանականներն էին հասցրել ժամանակին ներկայանալ աշխատանքի, իսկ նրանք պետք է քվեարկություն անցկացնեին, այդ թվում՝ սահմանադրական օրենքներում կատարված փոփոխություններով: Այդ դեպքերում պահանջվում է խորհրդարանականների ձայների 3/5-ը, ինչն ապահովված չէր:
Հենց այս պատճառով իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին խնդրեց 20 րոպեանոց ընդմիջում հայտարարել, որ ոչ ճշտապահ պատգամավորները հասցնեն մասնակցել քվեարկությանը: