Միացյալ Նահանգներում անցյալ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թիվն աճել է ավելի քան 141 հազարով: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Համաձայն վերջին տեղեկությունների՝ համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակով վարակվել է 24.079.204 մարդ:
Նշվում է, որ ԱՄՆ-ում COVID-19- ի պատճառով մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 399 հազարը: Ավելի վաղ Միացյալ Նահանգներում չէին բացառել COVID-19- ի մեկ այլ տեսակի հայտնաբերումը: