Աշխարհում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին վկայում է Օքսֆորդի համալսարանի «Մեր աշխարհը տվյալներով» հետազոտական հարթակի կազմված վիճակագրությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Նախորդ շաբաթ՝ հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, թագավորությունում COVID-19-ից յուրաքանչյուր օր 935 մարդ է մահացել, ինչը համարժեք է մեկ միլիոնի համար 16,5 մարդու:
Հարթակի տվյալներով՝ մոլորակի ոչ մի այլ երկիր ներկայումս չունի մեկ շնչի հաշվով մահացության ավելի բարձր ցուցանիշ:
Հիշեցնենք, որ ներկայումս կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցում է 95 միլիոնը։