f

Անկախ

Արսեն Հարությունյան. «Կարևոր նպատակս օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն ու չեմպիոն դառնալն է»


Մարզական տարին ազգային հավաքականների համար մեկնարկել է ուսումնամարզական հավաքներով: Այս պահին ըմբշամարտի մեծահասակների ընտրանիների մարզիկները մասնակցում են ուսումնամարզական հավաքաների Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով վարկանիշային մրցաշարերի:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն Անկախի հետ զրույցում ամփոփելէ 2020-ն ու խոսել այս տարվա ծրագրերի ու կարևոր նպատակների մասին:


-Չնայած 2020-ին ստեղծված բարդ իրավիճակին, Ձեզ հաջողվեց մրցաշարերի մասնակցել և մեդալներ նվաճել:
-Ամփոփելով  տարին՝ կասեմ, որ այն ոչ միայն իմ, այլև ողջ սպորտային աշխարհի համար շատ բարդ ստացվեց. հետաձգված մրցաշարեր, չեղարկված հավաքներ։ Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, կարողացա երկրի համար երկու մեդալ նվաճել՝ Եվրոպայի առաջնությունոում՝ բրոնզե, աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում՝ արծաթե: 


-Տարեվերջին կայացած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում դուրս գալով եզրափակիչ՝ հաստատապես կարող էիք ավելին, ի՞նչը խանգարեց:
-Հոգեբանորեն  տրամադրվել մրցաշարերին շատ դժվար էր: Համավարակի պատճառով չեղարկվեցին հավաքները։ Եվ մարզիկների համար դժվար էր մոտիվացվել ինչ-որ բանով։ Հետո սկսվեց պատերազմը: Այդ վիճակը տեսնելով՝ չէինք կարողանում մարզվել:
Առաջին անգամ էի մասնակցում աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչին: Ինձ թվում է ավելորդ լարվածությունը  խանգարեց։


-Յուրաքանչյուր մարզիկի կարիերայում  հաղթանակներին, վերելքներին զուգահեռ լինում են նաև պարտություններ ու վայրէջքներ: Պատերազմի օրերին Ձեր հայրիկի հետ առանց վարանելու ռազմաճակատում էիք: Հայ ժողովուրդը հայտնվել է դժվար իրավիճակում, ինչպե՞ս հոգեբանորեն հաղթահարել այն և շարունակել առաջ շարժվել:
-Ես կարծում եմ, որ մեզանից շատերի մոտ վերքը դեռ թաց է։ Պետք է կարողանանք միշտ բարձր պահել հայի անունն ու պատիվը։ Պարտավոր ենք հիշել,պարտավոր ենք հարգել: Պարտավոր ենք շատ բարձր պահել Հայի պատիվը ամենուր, լինել գերազանց ու առաջինը մեր գործում և շարժվել առաջ։


-Այժմ մասնակցում եք ուսումնամարզական հավաքի Ծաղկաձորում: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Տարին պատասխանատու է, անցկացվելու են բոլորի կողմից սպասված,  հետաձգված օլիմպիական խաղերը: Մրցաշրջանի իմ կարևոր  նպատակն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն ու  օլիմպիական չեմպիոն դառնալն է։Վերսկսել ենք մարզումները Ծաղկաձորում.պատրաստվում ենք մասնակցելու մարտի 18-21-ը Հունգարիայում կայանալիք վարկանիշային մրցաշարի։
 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի Արսեն Հարությունյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին